▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիվանդ տղա ա, մի՛ արեք», «որ հվանդ ա, պիտի ոստիկանին խփի՞»․ լարված իրավիճակ՝ Կառավարության դիմաց

Կառավարության դիմաց Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով լուծել իրենց բնակարանների խնդիրը։ Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց և ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մեկին։
«Հիվանդ տղա ա, մի արեք, մի տարեք», «Տանելու եք ի՞նչ անեք, հիվանդ տղա ա, հանցագործ չի»,- միջամտեցին ակցիայի մասնակիցները։
«Հասկացանք, բան չեն անում, նստեցնում են ավտոն», «Որ հվանդ ա պիտի ոստիկանին խփի՞»,- պատասխանեցին ոստիկանները։

***

«Իմ երեխուն եմ պահանջում, ես գիտեմ՝ իրեն էնտեղ ծեծելու են»,- Կառավարության դիմաց ասաց վարդաշենցիների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից տարված տղայի մայրը: Նա հայտնեց, որ իր տղան 41 տարեկան է, 10 տարեկանից հիվանդ է: «Էպիլեպսիայով հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամ ու անգործունակ, ես իր խնամակալն եմ: Ոստիկաններին խնդրեցի թույլ տալ ճանապարհն անցնել, թույլ չտվեցին, ինքն էլ բարկացավ ու խփեց»,-հավելեց նա :

***

Վարդաշենցիների ակցիայի ժամանակ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է, Asekose–ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

«Ակցիայի ժամանակ տղամարդը հարվածել է ոստիկանին, ինչը հստակ երևում է նաև ԶԼՄ–ների տեսանյութերում։ Տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության համայնքային բաժին»,–ասացին ոստիկանությունից։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին