▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց` ՀՀ–ն թևակոխում է պատմության այն փուլը, որը համարում են 4–րդ հանրապետություն

Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց` ՀՀ–ն թևակոխում է պատմության այն փուլը, որը համարում են 4–րդ հանրապետություն

ՀՀ վարչապետը կառավարության նիստին պնդեց, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ–ում պաշտոնական գաղափարախոսություն է։

Այնուհետև Փաշինյանը սկսեց բացատրել, թե ինչով է տարբերվում 4–րդ հանրապետությունը 3–րդից։ Ըստ նրա` 3–րդ հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտ, հակամարտության տրամաբանությամբ, իսկ 4–րդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ։

***

«Մենք 2021 թվականի ընտրություններին մուտք գործեցինք միջին վիճակագրական «Քաղաքացիական պայմանագիր» / «Դաշնակցական» գաղափարախոսությամբ, մեր նախընտրական ծրագրում գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին․ Երրորդ Հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ էական մի բան․․․ Մարդիկ մեզ պարտադրեցին վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը և հայեցակարգը։ Դա, իհարկե, տեղի չի ունենում մի օրում․․․»,- այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության 5-ամյա ծրագիրը։

«Կառավարության նախորդ ծրագիրը եղել է հիբրիդային՝ ունեցել է նոր բովանդակություն, որը եղել է խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից՝ հին բովանդակությունն է տեղ գտել այնտեղ։ Կառավարության այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա։ Եվ սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը, որը տեղի է ունենում կառավարության ծրագրում»։

***

«Առաջին անգամ է, որ կառավարության ծրագրի վրա աշխատելու այսքան ժամանակ ունեինք, հանգիստ աշխատել ենք և քննարկումներ ենք արել»,- այս մասին այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության 5-ամյա ծրագիրը։

«Կառավարության ծրագրի մաս է նաև նոր Սահմանադրության նախագիծը․․․ Այս թեմային ԱԺ-ում ավելի մանրամասն կանդրադառնամ»,- հավելեց Փաշինյանը։

Կառավարության ծրագիրը դրվեց քվեարկության և միաձայն հաստատվեց։

***

Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ անդրադարձավ երեք նախարարությունների անվանումների փոփոխության մասին նախագծին։
Առաջին փոփոխությունը վերաբերում է արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն վերանվանելու նախաձեռնությանը։ Փաշինյանի խոսքով՝ զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է նախարարության մանդատը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը, սակայն ՀՀ ԱԳՆ-ի դեպքում այդպես չէ։ «Երրորդ Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում, եթե չչափազանցենք, ԱԳՆ-ի գործունեության 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ․․Տնտեսական օրակարգերի սպասարկումն այս համատեքստում չի ստացվել, մինչդեռ տնտեսական կապերը պետք է լինեն դեսպանատների ամենօրյա աշխատանքի օրակարգում»,- նշեց Փաշինյանը։
Մյուս փոփոխության համաձայն՝ ԲՏԱՆ-ը կվերանվանվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Փաշինյանի դիտարկմամբ՝ ԱԲ-ն ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն, ուստի պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենալ։ «Նախարարությունում կձևավորվի նաև ԱԲ գրասենյակ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ քանի որ ԱԲ-ն զարգանալու է, ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման ու արտադրության մասին պատկերացումները ևս պետք է վերանայել՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում ձևավորվող նոր միջավայրին, քանի որ սուպերհամակարգչային կենտրոնները մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են ծախսում։
Երրորդ փոփոխության համաձայն՝ ԱՍՀՆ-ն կվերանվանվի աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Փաշինյանի խոսքով՝ բարեկեցության մոդելը պետք է լինի «կրթություն-աշխատանք-մասնագիտական կարողությունների զարգացում-առողջ ապրելակերպ-աշխատանքային վաստակ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին