▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում են մեր անձնագրերը 10 տարվա փոխարեն 2 տարով վավեր դարձնել․ Սամվել Մարտիրոսյան

Ուզում են մեր անձնագրերը դարձնել 10 տարու տեղը 2 տարով վավեր։

Այս մասին ֆեյսբուքում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության հեղինակած նոր նախագծին

«Ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Թող ամեն մեկիս անձնագրի համարը ձեռքին դաճեն։ Տենց փորձ արդեն եղել է։ Մի քանի տարի լավ աշխատեց։ Յեդեմ դազ զայնե, ոնց նախկին Հրոմի պապը կասեր»,-գրել է նա:

Կարդացեք նաև՝ 

Ինչու է ոստիկանությունը կրճատում ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետները

Անձնագրերին վերաբերող ոստիկանության նոր առաջարկը հարուցել է քաղաքացիների  տարակուսանքը, որոնք բուռն քննարկում են սոցհարթակներում։

Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականության ժամկետով։

Ըստ ոստիկանության՝ անհրաժեշտությունը պայմանավորված է պետաիրավական նախարարական կոմիտեի 2021թ․ սեպտեմբերի 29-ի նիստին տրված հանձնարարականի կատարմամբ։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների: Հիմք ընդունելով Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021)՝ ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել, այն սահմանելով 2 տարի:  

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար, դրանով իսկ կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021):

 

ՀՀ ոստիկանություն

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին