▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոսկու ձուլակտորից մինչև քաբաբի ֆարշ․ Yandex.Taxi-ի «Առաքում» ծառայութան արտասովոր առաքանիներն ու նոր՝ 300 դրամից սկսած գնառաջարկը

Հատկապես արտակարգ դրության պայմաններում առաքման ծառայություններից օգտվող մարդկանց թիվն ավելացավ։ Առանց տանից դուրս գալու իրենց առօրյան կազմակերպող քաղաքացիների համար առաքաման ծառայությունները միակ այլընտրնանք էին։ Նոր իրավիճակը շատերին հնարավորություն տվեց ծանոթանալու առաքում առաջարկող ընկերություններին, դրանց սպասարկման որակին և գնառաջարկներին։

Արդյունքում այսօր շատերն են գերադասում անձամբ տեղից տեղ գնալու փոխարեն օգտվել առաքման ծառայությունից, հատկապես, որ դա երբեմն ավելի մատչելի է, քան նույնիսկ սեփական մեքենայով գնալն ու անհրաժեշտ իրերը, գնումները, դեղորայքը, սնունդը տեղափոխելը։ Մեկնարկային 300 դրամ է առաջարկում Yandex Taxi-ն «Առաքում» ծառայությունից օգտվողներին այսինքն «Առաքում» տարիֆի արժեքն այուհետ կլինի ուղևորափոխադրման ամենամատչելի արժեքին՝ «Ստարտ»-ին հավասար։

Հետաքրքրականն այն է, որ մթերքի, հագուստի և այլ անհրաժեշտ միջոցների կողքին երբեմն պատահում են նաև զվարճալի ու հիշվող պատմություններ, որոնք վարդորդները դժվար մոռանան։

Ընդունեք, որ դժվար կլիներ մոռանալ դեպքը, երբ դուք ղեկին լինեիք քաղցած, իսկ Ձեզ առաքման համար փոխանցեին համեմունքներով բուրող քաբաբի ֆարշ կամ թարմ, նոր քաղված կեռաս ու տաք չեբուրեկիներ։

Թեպետ վարորդները հիմնականում տեղյակ էլ չեն լինում, թե ինչ են առաքում, բայց վերը նշված դեպքերում, քաղցած մարդու հոտառությունն իրենն անում է։ Բացի այդ, պատվիրատուները երբեմն իրենք են հատուկ նշում, թե ինչ կա փաթեթեի մեջ և տալիս են ուղեկցող որևէ հրահանգ։

Եվ այպես, ծառայությունը վարորդներից տեղեկացել, կազմել է սակագնի գործարկումից ի վեր ամենից հաճախ առաքված իրերի ցուցակը՝ և կիսվել է մեզ հետ ամենաարտասովոր առաքանիների դեպքերով։

Դրանցից օրինակ հիշարժան է դեպքը, երբ Yandex-ի վարորդին առաքելու են տվել ոսկու ձուլակտոր։ Ի դեպ, պատվերների վերլուծույթուններից պարզ է դառնում, որ  Հայաստանում ավելի հազվադեպ են փոխանցում գործին առնչվող փաստաթղթեր, բանալիներ կամ էլեկտրոնային սարքեր։

Փոխարենը քիչ չեն սիրային ինտրիգներին առնչվող առաքանիները անզույգ գուլպայի և փողկապի առաքում ամեն օր չէ, որ կարող ես տեսնել։ Նույն կերպ էլ ամեն օր չէ, որ կպատահի առաքման մեքենա, որտեղ վարորդի հետևում նստած է միայնակ հսկա արջուկը և այն էլ՝ ամրակապված։

Համստերի կեր, զուգարանի թուղթ, մեկանգամյա օգտագործման դիմակներ կարճ ասած՝ մեզանում առաքման տալիս են բառացիորեն ամեն ինչ, ու թեպետ «Առաքում» ծառայությամբ արգելված է կենդանիներ տեղափոխել, օգտատերերը փորձել են նույնիսկ ուղարկել ճագար, կատու, շուն, ոզնի և անգամ ոչխար։

Արտասովոր առաքանիների ցանկը բազմազան է, քանի որ Երևանում Yandex.Taxi-ն «Առաքում» ծառայությունը գործարկել է այս տարվա մարտից։ Այն կարելի է գտնել հավելվածի մյուս սակագների շարքում, որտեղ սովորական ուղևորություններ են պատվիրում։ Օգտատերերն այս ծառայությամբ կարող են միմյանց փոխանցել հագուստ, սնունդ, դեղեր կամ այլ իրեր։ Ի դեպ, «Առաքում» ծառայությունը ոչ մեծ կազմակերպություններին հնարավորություն է տալիս նաև պատվերներ ուղարկել իրենց հաճախորդներին, ինչ վերաբերում է խոշոր ընկերություններին՝ վերջիններիս համար առավել հարմար կլինի օգտվել կորպորատիվ առաքումների ծառայությունից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին