▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիկի՛ն նախարար, ամոթ է, մի՛ ստեք»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ առողջապահության նախարարը ստում է:
Առողջապահության նախարարը ազգային ժողովում պնդում է, որ ձևաչափերի հնարավոր բոլոր տարբերակներով աշխատում է բուժաշխատողների և բժշկական հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև պնդում է, որ ԲՈԼՈՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԼՍՎԱԾ ԵՆ, ինչը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը...
Տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) մեկնաբանություններ մնացել են անպատասխան (սքրինշոթերը ունեմ), մասնագիտական ասոցիացիների կողմից ուղղված նամակների մեծամասնությունը՝ ըստ պաշտոնական պատասխանի, «քննարկման փուլում» են և մինչև ընտրությունները հավանաբար այդ փուլում էլ կմնան...
Տիկին նախարար, ամոթ է, մի՛ ստեք... Հասկանում եմ, որ վախենում եք առերեսվել ճշմարտության հետ, բայց ստելով դուք թաղում եք ձեր անունն ու համբավը բոլոր բուժաշխատողների շրջանում, որովհետև ես էլ, դուք էլ, ձեր աշխատակիցներն էլ, մեզ լիազորած բժիշկներն էլ գիտեն ճշմարտությունը և զուտ տհաճ է տեսնել սուտասան կին, որը զբաղեցնում է պետական պաշտոն»:

***

Ապահովագրության շրջանակներում փոխվել է փոխհատուցման ամբողջ տրամաբանությունը. լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով բժիշկներին ու բուժաշխատողներին վճարված գումարներից դժգոհություններին։

«Եթե առաջ ունեինք հստակ աշխատավարձ՝ անկախ քանի պացիենտ ունեն, հիմա ապահովագրության տրամաբանությամբ աշխատանքը և դրա ծանրաբեռնվածության հոսքը հաշվի չառնելու մեխանիզմից անցում ենք կատարում դեպի փոխհատուցում»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ հունվար-փետրվար ամիսներին անցումային շրջանում ուշացումներ եղան, որոնք արդեն լրացվել են։

«Մարտ ամսին արդեն վճարված աշխատավարձի մասով բազմահազար բուժաշխատողներ տեսնում են ավելացումները։ Բայց մի քանի ուղղություններով տեսնում ենք խնդիրներ, որոնց պետք է անդրադառնանք, դրանք են՝ պոլիկլինիկաներում ինֆեկցիոնիստները, տուբերկուլոզի մասնագետները, գինեկոլոգները, որոնք նկատելի սպասարկում չեն իրականացնում։ Մենք պետք է այդ մասնագետներին առաջարկենք վերապատրաստվել ընտանեկան բժշկության մեջ, որտեղ պակաս կա»,- ասաց նա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին