▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Opel»-ն ընկել է ձորը. Մահացել են 22-ամյա երեք երիտասարդներ

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Opel»-ն ընկել է ձորը. ՆԳՆ

21-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 3 ուղևորները, որոնք 22-ամյա երիտասարդներ են եղել, մահացել են, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ 

***

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում է․ «Մարտի 18-ին, ժամը 16։15-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին