▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նման կենտրոններ աշխարհում 4-5 հատ են» Ֆիլիպ Մորրիս ընկերությունը բացառիկ հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին՝ լինել պահանջված ամբողջ աշխարհով

Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականին։ Այն Ֆիլիպ Մորրիսի կողմից աշխարհում երրորդ գիտահետազոտական կենտրոնն է, որի միջոցով ընկերությունը փորձում է հասնել անծուխ ապագայի իր տեսլականին։

Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում երկրի փորձառության շնորհիվ դեռ 2017թ. Ֆիլիպ Մորրիսը ՀՀ Կառավարության, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի հետ ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով ընկերության նպատակը՝ Հայաստանում հիմնելու գիտահետազոտական կենտրոն։

Ներկայումս գիտահետազոտական կենտրոնը համագործակցում է մի շարք տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։

PMI Science գիտահետազոտական կենտրոնը օրեր առաջ հյուրընկալել էր հայ լրագրողներին ու մեդիա ընկերությունների ներկայացուցիչներին։ Կենտրոնի ղեկավար   Վահե Դանիելյանը հյուրերին ցույց տվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գործող կենտրոնը՝ ներկայացնելով ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաները, որոնք հագեցած են  ժամանակակից սարքավորումներով: Դրանցում ուսանողներն ու դասախոսները հնարավորություն ունեն աշխատելու  հետևյալ ուղղություններով՝ տվյալագիտություն, նյութաբանություն, արդյունաբերական ինժեներիա, էլեկտրական ինժեներիա, փորձարարական  ֆիզիկա, մաթեմատիկական մոդելավորում, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, մեխանիկական ինժեներիա, սենսորային տեխնոլոգիա և այլն։ Վահեի խոսքով՝ իրենց թիմը գնալով ընդլայնվում է:

/filemanager/uploads/Filip_Moriss_poitex.jpg

Ընկերությունը աջակցում է հայ երիտասարդներին՝ նրանց տալով գիտական ոլորտում աշխատելու և իրենց ողջ մտավոր ներուժը օգտագործելու հնարավորություն:

Երկու տարվա ընթացքում գիտահետազոտական կենտրոնը մագիստրոսական կրթաթոշակ է տրամադրել մոտ 55 ուսանողների, ինչպես նաև աջակցել է 20 ասպիրանտների՝ իրենց հետազոտություններն իրականացնելու համար, Հայաստանի առաջատար կառույցների 29 հետազոտական թիմեր նույնպես ստացել են աջակցություն՝ հետազոտություններ իրականացնելու համար:

Միջոցառմանը ներկա  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն առաջին անգամ չէր, որ գտնվում էր Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնում։ Առհասարակ, նա բավականին տպավորված էր կենտրոնում կատարված շրջայցից։

«Ինքս լինելով կրթության ու գիտության քարոզիչ՝ մեծ հաճույք եմ ապրում, երբ Հայաստանում տեսնում եմ նման կենտրոններ, քանի որ հասկանում եմ, որ սա շանս է երիտասարդների համար, որոնք 21-րդ դարի այս զարգացման տեմպի մեջ ունեն հնարավորություն իրենք էլ անմասն չմնալ այդ ամեն ինչից, լինել ոչ թե այդ ամեն ինչի ուղղակի սպառողը, այլ՝ ստեղծողը։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են դրական առումով փոխել կյանքը, աշխարհը։ Սա այն հնարավորություններից մեկն է, որը տրվում է այդ երիտասարդներին ։ Ցավոք սրտի, Հայաստանում գիտությունն ունեցավ ռեգրես նաև այն պատճառով, որ այն չէր ֆինանսավորվում, որ չկային Ֆիլիպ Մորրիսի նման կազմակերպություններ, որոնք այդ մարդկանց հնարավորություն կտային թե ՛ կատարել իրենց սիրած գործը, թե՛ ֆինանսապես ապահոված լինել »,- իր խոսքում նշեց պրն. Քոչարյանը:

Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը Ֆիլիպ Մորիսի գիտահետազոտական կենտրոնում առաջին անգամ եղել էր, երբ այն դեռ նոր էր բացվել՝ մոտ կես տարի առաջ, սակայն այսօր արդեն նա հսկայական տարբերություն է տեսնում։

«Այն ժամանակ պատմում էին, թե որ սենյակում ինչ է լինելու, իսկ այսօր արդեն տեսա հսկայական աշխատանք, որն արվել է, ինչի առիթով շատ ուրախ եմ։ Ես վստահ էի, որ նրանց մտահղացումները կարճ ժամանակահատվածում իրականություն կդառնան, որովհետև գիտեմ այն մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են։ Վահեն իր գործի երկրպագուն է՝ դրական առումով, նվիրված անձնավորություն, որը իր առաջ շատ իրական խնդիրներ է դնում և սովորաբար հասնում է այդ խնդիրների իրականացմանը շատ կարճ ժամկետում։ Ես համոզված եմ, որ սա վերջին հանգրվանը չէ, որովհետև նրանց նպատակը այս կենտրոնը նույնքան նշանակալի, նույնքան հագեցած, նույնքան կարևոր դարձնելն է, որքան գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Շվեյցարիայում։ Ես այն երջանիկ մարդկանցից մեկն եմ, ով տարիներ առաջ մասնակցել է Շվեյցարիայի կենտրոնի շրջայցին և հենց տեղում տեսել եմ, թե ինչ է նշանակում Ֆիլիպ Մորիսի գիտական կենտրոնը։ Տարիներ հետո ես կարող եմ համեմատել այն ամենը, ինչ կա այստեղ ու այն ամենը, ինչ տեսել եմ Շվեյցարիայում, և կարող եմ ասել, որ թեև դեռ շատ բան կա անելու, սակայն ուղղությունը շատ ճիշտ է վերցված, և ես համոզված եմ, որ ընդամենը 2-3 տարուց բոլորը խոսելու են այս կենտրոնի մասին՝ որպես իրական գիտական կենտրոնի, որի շուրջ համախմվել են բազմաթիվ երիտասարդ և նորարար գիտնականներ»։

Պրն. Ալավերդյանի խոսքով՝ մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ գիտությամբ զբաղվող մարդը ֆինանսապես լավ վիճակում չէ։

«Այս կենտրոնի հիմնական առաքելություններից մեկն էլ հանրությանը հակառակը ցույց տալն է, համոզել, որ իրականում գիտնականները պահանջված են, իսկ գիտնականների համար սահմաններ չկան, որովհետև չկա սահման գիտելիքի համար։ Մեր հասարակության մեջ այնպիսի պատկերացում կա, որ գիտնականը մի կերպ գոյատևող մարդ է, բայց միջազգային փորձը ցույց է տալիս հակառակը՝ գիտնականները շատ ապահով խավ են, որոնք ունեն բոլոր հնարավորությունները բարեկեցիկ կյանքով ապրելու համար։Խոսքը հատկապես այն գիտելիքների մասին է, որոնց շնորհիվ ստեղծվում են նոր տեխնոլոգիաներ, նոր նյութեր։ Մնում է՝ կրթական համակարգը կարողանա հասցնել տեխնոլոգիական հեղափոխության հետևից։ Նման կենտրոններ աշխարհում 4-5 հատ են, և այն հանգամանքը, որ Ֆիլիպ Մորրիսը նման կենտրոն է բացել Հայաստանում՝ հենց Պոլիտեխնիկի տարածքում, որն ի դեպ մեծ ծախսեր է պահանջում, նշանակում է, որ նրանք մեծ սպասելիքներ ունեն Հայաստանից ու հենց այս կենտրոնից »,- իր խոսքը եզրափակել Դավիթ Ալավերդյանը:

Համագործակցելով երկրի տեխնոլոգիական հարուստ էկոհամակարգի հետ՝ Ֆիլիպ Մորրիսի թիմը նախատեսում է փորձարկել և զարգացնել նորարարական լուծումներ՝ ի շահ բիզնեսի և հօգուտ հասարակության։   

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին