▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. ԴՕԿ-ի շտաբի պետ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համացանցում շրջանառվում են տեղեկություններ Ստեփան Դեմիրճյան անունից, ըստ որոնց՝ իբր հերքվում է ԴՕԿ Կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունը՝ այն որակելով որպես կեղծ և չհամապատասխանող իրականությանը։
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․

Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ՝ հրապարակայնորեն դադարեցնելու այն անձանց գործողությունները, ովքեր քո անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ԴՕԿ Կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ։
Միաժամանակ պարտավոր ես նույն հարթակում, որտեղ կատարվել է այդ հայտարարությունը, հրապարակել պաշտոնական պարզաբանում և շտկում։

Հակառակ դեպքում՝ նշված ժամկետի ավարտից հետո, ես անձամբ կհրապարակեմ այն փաստերը, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ, և որոնք կհանգեցնեն քո իրավական պատասխանատվությանը և հրապարակային ամոթալի բացահայտումների,կապված քո և ԴՕԿ Կուսակցության համագործակցության վերաբերյալ։

ԴՕԿ Կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյան

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին