▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետ չեմ լինի, չեմ ուզում, որ ժողովուրդն ասի՝ Ծառուկյանն եկավ պայքարի՝ պաշտոնի համար». Գագիկ Ծառուկյան

«3-4 թեկնածու ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է լինելու ԲՀԿ վարչապետի թեկնածուն։

Գագիկ Ծառուկյանը նշեց նաև՝ ընտրություններում իր ուժի հաղթանակի դեպքում ինքը վարչապետ չի լինելու։

«Ես չեմ ուզում, որ ժողովուրդն ասի՝ Ծառուկյանն եկավ պայքարի՝ պաշտոնի համար։ Միայն դա է ինձ կանգնեցրել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև հավաստիացրեց՝ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառում են, այդ ուժին ձայն չեն տա, եթե իրենց ձայնից կախված լինի՝ նրանք իշխանության կլինեն, թե ոչ։

Դիտեք նաև՝

«Ես ամեն օր ժողովրդի հետ շփվում եմ, թող իրենք էլ շփվեն, այնտեղ կերևա՝ հրեշն ով է, քաղցրն ով է, համովն ով է»,- այս մասին այսօր ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով ընդդիմադիր ուժերին, այդ թվում իրեն համարում է «ռուսամետ եռագլուխ հրեշ»։

«Պառակտումը՝ ասելով ռուսամետ - հայամետ, սխալ է, դա հիմնականում ձեռնտու է մեր թշնամիներին, մենք բոլորի հետ լավ պետք է լինենք՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ամերիկայի․․․»,- հավելեց Ծառուկյանը։

***

«Հներից ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում»,- այս մասին այսօր ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հետընտրական կոալիցիա պատկերացնում է, թե ոչ։

Անդրադառնալով հարցին, որ եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը լինի նախկինների հետ կոալիցիան, այդ դեպքում ևս չի համագործակցելո՞ւ, նա պատասխանեց․ «Պետք է գան նոր ուժեր։ Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա՝ ոչ»։

Հարցին՝ եթե Սամվել Կարապետյանը կամ Նարեկ Կարապետյանը լինեն ընդդիմության վարչապետի թեկնածուն, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք դա կքննարկենք»։

***

«Ես ունեմ վարչապետի 4 թեկնածու։ Ժողովրդին կներկայացնենք, ում կընտրի, նա էլ կլինի․․․ Վարչապետ լինելը հաճույք չի, չարչարանք է, ով կկարողանա, ով փորձ ունի և այդ ծանրությա տակ կմտնի և իմ թիմը եթե կհամաձայնվի նա էլ կներկայացվի»,- այս մասին, այսօր ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե հաղթանակի դեպքում իր մանդատը վա՞յր է դելու, Ծառուկյանի նշեց․ «Այո, շատ հնարավոր է, ես խորհրդարան չմտնեմ։ Ես չեմ լինելու վարչապետը, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, թե ով կարող է անել, նա էլ պետք է անի։ Թիմը կուռ է մեկ մարդու նման, մեր բոլորի ուզածը այն է, որ համախմբված լինենք, արդյունավետ լինենք, կարողանանք այս վիճակից դուրս գալ, մեր մեջքը ուղղենք, որ աշխարհը մեզ հարգի»,- նշեց Ծառուկյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին