▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան հորեղբայր կկոչեի». Փաշինյանը մեջբերում արեց․․․

Շվեյկն ասել է. «Եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան հորեղբայր կկոչեի»։ Այս հայտարարությունն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման մասին հարցին։

Նա մասնավորապես անընդունելի է համարել ընդդիմության և որոշ փորձագետների կողմից հնչեցված հարցերը այն մասին, թե ինչ կանի Հայաստանի կառավարությունը, եթե Ռուսաստանից ներմուծվող գազը թանկանա։ «Իսկ եթե դա տեղի չունենա, ի՞նչ կանեն նրանք, ովքեր հիմա նման հարցեր են տալիս», - հարցրել է Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանը երկարաժամկետ պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ, միաժամանակ ընդգծելով, որ գազի գները բարձրացնելու որևէ հիմք չկա։ Նա պնդել է, որ երկու կողմերը չեն կարող հարաբերություններ կառուցել այն տրամաբանությամբ, որով մեկ կողմը ենթադրում է, որ մյուսը կխախտի բոլոր հնարավոր և անհնար պայմանավորվածությունները։

Դիտեք նաև՝

«Պարոն Փաշինյան, ասում եք, որ եթե դուք վարչապետ չընտրվեք, մենք՝ լրագրողներս, 4 ժամ հետո մնալու ենք անգործ, հայտնվելու ենք ֆայլաբազարում։ Իսկ մտածե՞լ եք, եթե վարչապետ չընտրվեք՝ դուք ո՞ւր եք հայտնվելու։ Ձեր ընդդիմախոսներն, օրինակ, ասում են՝ բանտում․ նման հեռանկար պատկերացնո՞ւմ եք»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ հարցրեց լրագրողը։
«Ես իմ կյանքում բոլոր հնարավոր տեղերում եղել եմ, այնպես որ, ինձ ոչ մի բանով չեք զարմացնի։ Ես գործազուրկ էլ եմ եղել, բանտում էլ եմ եղել, Հայաստանի Հանրապետությունան առնվազն 4-5 քրեակատարողական հիմնարկում եղել եմ, այսինքն, նկատի ունեմ՝ կյանքում այդպիսի իրավիճակներ շատ քիչ կան, որում ես չեմ եղել, այնպես որ, որևէ մեկն ինձ այդ խոսույթներով չի զարմացնի»,- ասաց Փաշինյանը։ «Այստեղ առանձնահատկությունն այն է, որ ես մի բանի մասին խոսելիս գիտեմ ինչի մասին եմ խոսում, իսկ բազմաթիվ մարդիկ այդ նույն բանի մասին խոսելիս չգիտեն ինչի մասին են խոսում, որովհետև իրենք այդ բաները տեսել են կինոյում, գրքում չեն տեսել, որովհետև գիրք չեն կարդացել, և պատմել են իրենց, իսկ ես ինչի մասին խոսում եմ՝ գիտեմ ինչի մասին եմ խոսում»,- հավելեց վարչապետը։

***

«Չնայած նրան, որ դուք մեզ սպառնում եք՝ դուք հսկայական թիկնազորով եք շրջում, որի որոշ անդամներ, օրինակ, եկեղեցում 18 տարեկան երեխայի ծնոտ են ջարդում։ Այդքանով հանդերձ՝ մենք ձեզանից չենք վախենում, փոխարենը դուք ուզում եք, որ մենք վախենանք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից, Գագիկ Ծառուկյանից։ Ուզում եմ հասկանալ, Ռոբերտ Քոչարյանի ինչի՞ց պիտի մենք վախենանք։ Դուք անձամբ վախենո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանից։ Ես՝ որպես իր հետ շփված մարդ, անկեղծ կարող եմ ասել՝ հեչ վախենալու չի։ Ձեր ոճով ասեմ՝ դուխով եղբայր, իրենից վախենալ պետք չի, բայց խնդրում եմ՝ իրենով մեզ էլ մի վախեցրեք։ Իրենք ինչո՞վ են վախենալու»,- ճեպազրույցի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է լրագրողը։

«Ընդհանրապես որևէ մեկին, ժողովրդին առավել ևս՝ վախեցնելն անհեթեթություն է, որովհետև, եթե որևէ մեկից պետք է վախենալ՝ որպես ահարկու ուժի, դա ժողովուրդն է, ուրիշ որևէ մեկից վախենալու անհրաժեշտություն չկա։ Հայաստանում ժողովուրդն իշխանության բարձրագույն կրողն է և աղբյուրը, և կարող է կայացնել ցանկացած որոշում։ Հետևաբար, վախեցնել ժողովրդին, դա կներեք, ոչ ճիշտ ձևակերպում է։ Ժողովուրդը գերագույն ուժ է, գերագույն իշխանություն, իշխանության տեր է, իմ գործատուն է, իմ ղեկավարն է, և ես չեմ կարող նույնիսկ մտքովս անցկացնել, որ ես ժողովրդին վախեցնեմ։ Ինչ վերաբերում է իմ վախենալուն՝ անիմաստ խոսակցություն է»,- պատասխանել է վարչապետը։

***

Որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությունները, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով, վտանգավոր են։ Այս մասին ապրիլի 9-ին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդում, որ նոր պատերազմ կարող է սկսվել, եթե որոշ ընդդիմադիր ուժեր իշխանության գան։

«Եթե որևէ քաղաքական ուժ ասում է, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29,743 քառակուսի կիլոմետրով, ապա, ըստ էության, պատերազմը անխուսափելի է։ Այստեղ շատ վիճելու բան չկա», - վստահեցրեց Փաշինյանը։

***

«Ի՞նչ նկատի ունեք, երբ ասել եք՝ վախենամ Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ բոմժ դառնա․ սա ունեզրկման մասին սպառնալի՞ք է, թե՞ ինչ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, որովհետև ես չեմ ասում՝ ես խոստանում եմ, ես ասում եմ՝ վախենում եմ, որ այդպես տեղի կունենա։ Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը, այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների՝ նաև Հայաստանից դուս գտնվող, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքն իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու և այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է։ Եվ ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ցանկան, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։

***

«Ասում եք, որ եթե Սահմանադրական մեծամասնություն չստանաք, սեպտեմբերին պատերազմ կլինի, իսկ Սամվել Կարապետյանն էլ պնդում է, որ ձեր ընտրվելու դեպքում տնտեսական պատերաազմ է լինելու. ի վերջո՝ ինչի՞ համար է ձեզ պետք սահմանադրական մեծամասնություն, և կարո՞ղ է լինել իրավիճակ, որ Սահմանադրությունը խորհրդարանում ընդունվի»,- ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել Նիկոլ Փաշինյանին:

Նա պատասխանել է. «Ո՛չ, չի կարող, երկրում նոր Սահմանադրություն ընդունվելու միայն մի տարբերակ կա՝ համաժողովրդական հանրաքվե: Իսկ որ քաղաքական ուժերը տարբեր բաներ են ասում, ժողորդավարությունը դրա մասին ա: Հանրությունն էլ պետք է լսի այդ ուժերին, տեսնի, թե ում փաստարկներն ենն իր համար ավելի համոզիչ և գնա ընտրությունների: Բայց ձեր նշած քաղաքական ուժի ներկայացուցիչները Հայաստանի իրենց կոնցեպտի մեջ տեղավորում են Ղարաբաղը և շրջակա տրածքները. այստեղ էլ ասելու բան չկա, դա անխուսափելի պատերազմ է»:

***

«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի, համենայն դեպս այս փուլում երբ երկխոսության հնարավորությունները բաց ու լայն են, մենք շարունակելու ենք աշխատանքը»,-ճեպզրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցն արդյոք ընդգրկվա՞ծ է Երևան ժամանած Ղազախստանի արտգործնախարարի օրակարգում:

Փաշինյնն ընդգծել է նաև, որ Ղազախստանը չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP-ի վերաբերյալ: «Երկաթուղու հետ կապված հարցն ընդհանրական պարզ է՝ հրապարակային քննարկվող հարց է, հնարավոր է նաև այդ հարցին անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենա», - հավելել է Փաշինյանը:

***

«ՌԴ նախագահի հետ արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների և մեր միջոցառումների մասին: Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում՝ հունիսի երկրորդ կեցին»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին