▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլախտ» բջիջը ներկրվել է ադրբեջանից․ Դավիթ Ամալյան

Երգահան Դավիթ Ամալյանը  ՖԲ էջում գրում է․

Բարև ձեզ...

Այսօրվանից սկսում ենք մի շարք, որը կոչվում է երկրաբուժություն...

Բոլորին հայտնի է, որ երկրներն էլ կարող են հիվանդանալ ու ամեն երկիր իր հիվանդությունների և հիվանդանալու տարբերակներն ունի. Քանի որ մյուս երկրների հիվանդություններն այնքան էլ ձեզ հետաքրքիր չեն, անցնենք մերին...

Նախ պետք է հաստատել վարակի ախտորոշումը...

Լաբորատոր զննումները ճշտեցին, որ վերջին քառասունիննը տարում մեր երկրում առաջացել է մի բջիջ, որը կոչվում է «նիկոլախտ», որոշ հետազոտություններից հետո պարզել են, որ այս բջիջը ներկրվել է մեր այն ժամանակվա հարևան երկիր ադրբեջանից։

Այս բջիջը տեղակայել և պահպանել են Տավուշի մարզի Իջևանի շրջանում...

Նշեմ, որ ինքը երբեք անվտանգ չի եղել, նույնիսկ նոր առաջացած ժամանակահատվածում...

Հիմա սրա աճման կարգի մասին խոսելը ավելորդ համարելով` անցնեմ միանգամից ակտիվացման շրջանին։

Բջիջի ակտիվացումը նկատվեց 1988 թ.֊ին սկսված Հայոց համզգային շարժման ժամանակ։ Քանի որ այն ուղղարկված էր հիմա արդեն մեր թշնամի երկրից, սկսեց վիրուսի ճառագայթներ տարածել շարժման առաջնորդների վրա, որոնք հետո դարձան պետական գործիչներ և զորավարներ, թե՜ պատերազմի, թե՜ երկրի կառուցման...

Երկրավիրուսն ակտիվացավ հատկապես մեր երկրի հաղթանակից հետո, սովացավ կպած բջիջներին իր բջջաքարոզով համախմբեց, և մեզ վերացնելու մեծ ցանկություն ունեցող ադրբեջանի ցուցումով, մեր երկրում հեղաշրջում արեց, ավելի լուրջ ակտիվացնելով իր դերը երկրի հիվանդության մեջ...

Տված վնասների մասին ևս մեկ անգամ խոսելն ավելորդ համարելով` անցնենք երկրաբուժման հնարավոր տարբերակները հանրայնացնելուն...

Քանի որ այս բջիջն ինքը զրկված է արտաքին աշխարհի ինֆորմացիաներից, այսինքն տգետ է, բացի վտանգավոր վիրուս լինելը, ոչ մի հարցում կայացած չի, ասել է թե թույլ, տկար, չար, ինչպես նաև անսեր,

երկրաբուժումը պետք է սկսենք երկրաբժիշկ փնտրելուց, որն ի տարբերություն մեր վիրուսի բջիջին, պետք է օժտված լինի խելացիությամբ, ուժով, կրթվածությամբ և սիրով։

Կարծես, թե երկրաբժշկի փնտրումն արդեն հաջողվել է, հիմա պիտի անցնենք հաջորդ փուլին...

Այս վիրուսի վերջին ակտիվության պատճառով երկրամաշկի վրա առաջացած զոմբաբշտիկների վերացման փուլին.

Ուրեմն ինչ է նշանակում «զոմբաբշտիկ». Սա շատ նման է իրեն ծնող վիրուսի բջիջին, երկուսն էլ ստանձնել են մարդու կենսաբանական մարմին, ինչը շատ դժվարացնում է բուժման ելքը, այսինքն, եթե մենք փորձենք պայթեցնել այս բշտիկներին, նախ երկրաբժիշկը չի թողնի, հետո երկնաբժիշկն էլ մեղք կհամարի, դրա համար մեր բժիշկը նոր ելք է գտել. Ուրեմն ինչ է առաջարկում նա. Վիրուսի բջիջի և զոմբաբշտիկների դեմ պայքարին պետք է մի դեղամիջոց. մարդկային արժեքներով օժտված մարդկանց համախմբվածությամբ էներգիա, որը արագ կլուծի երկրաբուժման հարցը...

Երկրի վիրուսը կհեռացվի, իսկ զոմբաբշտիկները կլքեն առողջ երկիրը, քանի որ նրանց հիվանդությունն էր սնում, սովից կհեռանան...

Իսկ մնացածը` հետո...

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին