▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մնացե՛ք ձեր կանանց յուբկաների տակ ու դողդողալով սպասեք իմ հրամաններին». Խաչիկ Ասրյան

Դիտեք նաև՝

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Քաղաքական ավանտյուրիստնե՛ր, գիտենք, որ բոլոր ժամանակներում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը ձեզ համար բիզնես է, այսինքն՝ փող եք աշխատում, բայց, մի՞թե դուք այդքան այլասերված եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով (ձեր նողկալի կյանքը փրկելով), հիմա ձեր քաղաքական գործունեության հիմքն իբրև դարձրել եք Հայաստանի ու Հայ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Հայաստանի փրկության կազմակերպումը: Մի՞թե դուք այդքան անբարոյական եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով ու թաքնվելով ձեր պադվալներում, ձեր կանանց յուբկաների տակ, պատերազմից հետո կարող եք խոսել Հայաստանի անվտանգության ու Հայաստանի փրկության մասին:


Բա, ո՞ւր էիք, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խառնածին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին մեր Սուրբ Արցախի և մեր Սուրբ Հայաստանի վրա: Հը՞: Թե՞ սպասում էիք, որ պատերազմն ավարտվեր, որ է՛լ ավելի մեծ թափով շարունակեք ձեր քաղաքական ավանտյուրաները:
Ա՛յ ոչնչություններ, Հայրենիքի պաշտպանությունից՝ 44-օրյա պատերազմից փախած տականքներ, այս ի՞նչ հայրենասիրական պաթոսներով հոդվածներ եք գրում, ժողովներ, համագումարներ եք կազմակերպում, հարցազրույցներ եք տալիս, Սուրբ Եռաբլուր պանթեոն եք այցելում: Ինչի՞ համար: Ուզում եք ասել, որ դուք հայրենասե՞ր եք և մտահո՞գ եք Հայաստանի ճակատագրով: Հա՞:
Ա՛յ պայթած որդեր, հայրենասերները քաղաքական ավանտյուրաներով երբեք չեն զբաղվում, նրանք իրենց ընտանիքների և իրենց Հայրենիքի դեմ թուրքի կողմից սանձազերծված պատերազմից երբեք չեն փախչում ու ձեզ պես երբեք չեն թաքնվում իրենց պադվալներում կամ իրենց կանանց յուբկաների տակ, այլ գիտակցված, վազելով գնում են սահմանագիծ և իրենց կյանքի գնով պաշտպանում Հայրենիքն ու իրենց ընտանիքները:
Նա, ով պատրաստ չէ իր կյանքը միշտ զոհաբերել հանուն Հայրենիքի պաշտպանության ու փրկության, ավելին՝ իր կյանքը փրկելու համար ուղղակի փախել է 44-օրյա պատերազմից, նա չի կարող այսօր խոսել Հայաստանի ու Հայ ազգի անվտանգության ապահովման և Հայաստանի փրկության մասին, առավել ևս հավակնել Հայաստանը ղեկավարելուն:
Հիմա, հասկանո՞ւմ եք, թե ովքեր եք դուք, ա՛յ քաղաքական ավանտյուրիստներ:
Մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու դողդողալով սպասե՛ք իմ որոշումներին և հրամաններին…»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին