|
«Մարդիկ հասնում են իշխանական բազկաթոռին՝ լրիվ հիշողություն են կորցնում, քաղաքագիտական ամնեզիայի մեջ են ընկնում, անջատվում են։ Սրանք այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտ են բերել»,- քննչականի մոտ խոսելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրգործից՝ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։ «Իրանի դեսպանն, ըստ էության, ի՞նչ էր ասում, ասում էր՝ ժողովուրդ, թարգը տվեք, Իրանը ներգրավված է այս գործընթացի մեջ և Իրանն արդեն իսկ ունի իրավական որոշում, համաձայն որի՝ ոչ թե Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այլ հակառակը՝ ինքը տուժող կողմ է և Իրանի դատարանը որոշում է կայացրել։ Բայց քանի որ մենք ունենք դասական առումով քաղաքական հետապնդում, ոչ մի բան չի աշխատում»,- նշեց ընդդիմադիր գործիչը։ *** |
|
«Ես աշխատում եմ չքննարկել նկարչության, արվեստի ոլորտը, ես չեմ հասկանում նկարչությունից, բայց գիտեմ, որ Հովակիմյանը վատ նկարիչ է»,- քննչականի դիմաց, որտեղ շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանն այսպես արձագանքեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարությանը, թե ընտրություններն արդար և թափանցիկ են եղել՝ առավել քան երբևէ։ «Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ էին։ Բայց էդ խեղճն ինչ անի, ինչ ասել են՝ ինքն էլ անում է, իրականում այնքան եմ խղճում իրեն, որովհետև ինքը բոլորիցս լավ է հասկանում, թե ինչպես ընտրություններն ուղղակի տվեցին գետնով»,- նշեց Աբովյանը։ *** |
|
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոստիկանական մեքենայով բերվեց քննչական։ «Ծառուկյա՜ն», «Ազատությո՜ւն» վանկարկումներով ներկաներն իրենց աջակցությունը հայտնեցին նրան։ Ծառուկյանին ձեռնաշղթաներն այս անգամ ամրացված էին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։ Երեկվա մոտ 10 ժամ տևած հարցաքննության ժամանակ տեղի էր ունեցել առերեսում Ծառուկյանի և տուժող ճանաչված Իրանի քաղաքացու միջև։ Այսօր հնարավոր են նաև նոր առերեսումներ։ Դիտեք նաև՝ |
«Իշխանությունները Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտ են բերել»․ Արման Աբովյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


