▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի թիվն է, Հայաստանում ծաղկում է շինարարական մաֆիան»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի թիվն է, Հայաստանում ծաղկում է շինարարական մաֆիան։ 2018 թվականից հետո իշխանության հետ կապեր ունեցողները շինարարական ընկերություններ են հիմնել, խոշոր, «շալաղաջ» պետպատվերները ոչ պատահական կերպով շահում են, սակայն իրենք չեն կառուցում, բազմաթիվ ենթակապալառու կազմակերպություններ են շինարարություն անում։ Մինչ հայ վարպետները Հայաստանում գործ չունենալով՝ ստիպված Ռուսաստանում են էժան գներով շինարարություն անում, Հայաստանում պետական ծրագրերով շինարարության մեջ ներգրավում են շինարարական, նորոգման աշխատանքների փորձ,որակավորում չունեցող հնդիկների,իրանցիների, տաջիկների, որոնք հաճախ անորակ գործ են անում։ Շինարարական աշխատանքներում ներգրավված բանվորները երբեմն ամիսներով աշխատավարձ չեն ստանում»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին