▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր բանակը պատերազմում չի պարտվել․ պարտվել են Երևանում նստած որոշում կայացնողները

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2 տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց մարդկության պատմության ամենաբարձր կրակային հզորությամբ ու ամենատարօրինակ պատերազմներից մեկի։
Թշնամին իր հիմնական հարվածն ուղղելով հարավային ուղղությամբ ահռելի մեծ ուժերով հարձակվեց Ջաբրաիլի 2 պաշտպանական շրջանների վրա։ Պատերազմի առաջին օրերին նա ունեցավ իր ամենամեծ կորուստները՝ հազարավոր զոհեր ու հարյուրավոր ոչնչացված տեխնիկա։
Ջաբրաիլի հյուսիսի պաշտպանական շրջանը նա այդպես էլ չկարողացավ ճեղքել։ Մեր զորքերը այնտեղ մնացին մինչև հոկտեմբերի 25-ը և այնտեղից դուրս եկան միայն թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո։
Ջաբրաիլի՝ հարավային Արաքսին հարող պաշտպանական շրջանը թշնամին ճեղքեց միայն պատերազմի 6-րդ օրը։ Ու կարողացավ ճեղքել այն պատճառով, որ դադարեցվել էր համալրումը ու դրսևորվեց հանցավոր անգործություն դասալքության դեմ պայքարում։ Գործնականում խրախուսելով դասալքությունը։ Մոբի ու կամավորների մեծ մասի ազատ փախուստից հետո առաջացավ թվաքանակային մեծ տարբերություն, ու թշնամին զուտ բազմակի անգամներ գերակշռող թվաքանակով կարողացավ հասնել հաջողության։
Եթե եվս 6 օր այս պաշտպանական շրջանը չնկներ, պատերազմում բեկում էր մտնելու և առնվազն զրոյացվելու էր թշնամու հարձակողական պոտենցիալը։
Սա համեմատեք Ջերմուկի ճակատի մի քանի ժամվա մեջ ճեղքման հետ և Ջերմուկում տված բազմակի անգամներ ավելի շատ զոհերի հետ քան Ջաբրաիլում։ Մենք իր թերություններով հանդերձ ունեցել ենք հզոր բանակ, ու մեր բանակը պատերզմում չի պարտվել։
Պարտվել են Երևանում նստած որոշում կայացնողները, որոնք չունեցան այնքան համարձակություն, որ կոշտ միջոցներ կիրառելու հրամաներ տային հրամաններ չկատարողներին ու դիրքը լքողների հանդեպ։ Իրենք միայն կոշտ գործելու հրամաններ կարողանում են տալ Եռաբլուրում կանգնած ծնողների հանդեպ։
Գլխավոր հրամանատարին փոխելուց հետո մենք ոչ միայն արագ վերականգնելու ենք մինչև սեպտեմբերի 27-ը եղած մարտունակությունը, այլը ավելի հզոր բանակ ենք ստեղծելու։
Փառք Հայոց Բանակին»:

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին