▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամենաշոգն այսօր է, վաղվանից մինչև հունիսի 24-ն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Այսօր Երևանում շատ շոգ է՝ +35-36 աստիճան, եկել ենք Արագած՝ զովանալու։ Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ երկու-երեք մետրի հասնող ձնաշերտեր, որն այս տարվա ձյան առատ տեղումների արդյունքն էր։ Իսկ ինչ վերաբերում է եղանակին, դե արդեն ասել ենք, որ ամենաշոգ օրն այսօր է։

Վաղվանից սկսած՝ աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, և այսպես հունիսի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով, առանձին հատվածներում էլ երեկոյան ժամերին կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին