▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ռոբերտո Կավալին․ Նա երազում էր Հայաստան գալ

83 տարեկանում մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին։Ինչպես հաղորդում է Corriere della Sera թերթը, նա երկար ժամանակ հիվանդ է եղել: 2013 թվականի հունիսի 18-ին նա ստացել էր Պատվավոր Վարպետի դիպլոմ Domus Academy–ի կողմից Միլանում։ Նորաձևության աշխարհում Կավալլին հայտնի դարձավ իր ոչ տրիվիալ, վառ ոճով։

Հիշեցնենք, որ ռեփեր Սուպեր Սաքոն տարիներ առաջ ինստագրամյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա իտալացի աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալիի հետ է։

     «Ես սիրում եմ Հայաստանը, որովհետև իմ լավագույն ընկերներից մեկը՝ Շառլ Ազնավուրը, ծնվել է Հայաստանում։ Ես երբեք Հայաստանում չեմ եղել, բայց այնտեղ գնալն իմ երազանքն է»,- տեսանյութում անկեղծորեն ասում էր Կավալին։ Ռեփերը նրան հրավիրում է Հայաստան, ինչին ի պատասխան Կավալին ասում է՝ անպայման կգամ, խոստանում եմ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին