▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կառավարությունը վարկեր է վերցնում, շռայլ պարգևավճարներ տալիս ՔՊ-ի թրաշամանուկներին». Նաիրի Հոխիկյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/05/week-3/nairi_hoxikyan.jpg

«Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացում կլինի. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ սակագնի հավանական բարձրացումը կլինի 2022-ի փետրվարի 1-ից։ Նա նաև նշել է, որ հոսանքի գնի բարձրացումը կապված է ատոմակայանի վարկի մարումների հետ։

Այլ կերպ ասած՝ կառավարությունը ձախողում է տնտեսական քաղաքականության մեջ, չարդարացված վարկեր է վերցնում, շռայլ պարգևավճարներ տալիս ՔՊ-ի թրաշամանուկներին, իսկ այդ ամենի համար պետք է վճարի Հայաստանի շարքային քաղաքացին, այդ թվում Նիկոլ ընտրած հասարակ մարդիկ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին