▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորված Առուշ Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ տարավ

Դիտեք նաև՝

Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18  ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։ 

Գորիսում ընտրություններին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը։ Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։

Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6250 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը գտնվում է անազատության մեջ: Առուշանյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին