▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանցի վարորդներից հետո անցել են հայերին. Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը սպառնում է առգրավել ավտոմեքենաները

Ինչպես կարելի էր ակնկալել, հայկական տարածք ներխուժած ադրբեջանցիները, իրանցի վարորդների նկատմամբ լկտի ոտնձգությունից հետո, անցել են հայ վարորդներին:

Նախօրեին հայկական yerevan.today կայքը հրապարակել էր Սյունիքի բնակչի հետ հարցազրույց, որտեղ նա, ի թիվս այլ բաների, բողոքում էր ադրբեջանցիների կողմից տուգանվելուց: Միջադեպը տեղի էր ունեցել Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում:

Արձագանքը չուշացավ: «Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվել վարչական իրավախախտումների վերաբերյալ տուգանքներ վճարել Ադրբեջանի օրենքին համապատասխան: «Հայաստանի քաղաքացիները կարող են տուգանքները վճարել առցանց՝ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության կայքում: ՀՀ քաղաքացիների կողմից տուգանքը չվճարելու դեպքում, երբ նրանք հայտնվեն Գորիս-Որոտան ավտոճանապարհին, նրանց ավտոմեքենաները կառգրավվեն եւ կտեղափոխվեն տուգանային հրապարակներ», - գրել է Haqqin.az-ը:

Դիտեք նաև`

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին