▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս Մոնակոյում առաջին անգամ նշվեց Հայաստանի անկախության տոնը

Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարի առաջին անգամ Հայաստանի անկախության տոնը նշվելու էր Մոնակոյի Մայր «Notre Dame» տաճարում՝ բարեգործական համերգով։ 

Միջոցառման կազմակերպիչ՝  «INVEST ARMENIA» ծրագրի նախաձեռնող և համակարգող Վրույր Փենեսյանը տեղեկացրել  է, որ միջոցառումը մեծ շուքով է անցել ու մանրամասներ է ներկայացրել․ 

«Երկար ամիսների աշխատանքի շնորհիվ ինձ շնորհվեց թույլատրություն կազմակերպել ՀՀ Անկախության Օրվան նվիրված միջոցառում Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում։

Տաճարը համարվում է Մոնակոյի արքայական ընտանիքի սուրբ վայրը , որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել Մոնակոյի իշխան Ռենե III-ի և ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիյի հարսանեկան արարողությունը ,այնուհետ իշխան Ալբեր Երկրորդի և Շերլին իշխանուհու ամուսնական արարողությունը։

Միջոցառման օրը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը գտնվում էր ՄԱԿ-ի գագաթնաժողովում և իր անունից միջոցառմանը մասնակցեց պետքարտուղար Իվետ Լամբերտ Բերտին։

Ներկա էին նաև Մոնակոյի կառավարության , Ազգային ժողովի,քաղաքապետարանի ղեկավարությունը։

Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան բարձր հովանու ներքո՝ ի դեմս դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի։

Տաճարում կազմակերպված համերգը կրում էր բարեգործական բնույթ և հանգանակված ողջ գումարը ուղղվեց Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին ,որի պատվո նախագահն է իշխան Ալբեր II-ը, որն էլ իր հերթին այդ գումարը փոխանցելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը ։ Համերգը անչափ տպավորիչ և հուզիչ էր,քանի որ այն կատարվեց Հայ մեծանուն երաժիշտների փայլուն կատարմամբ՝ ի դեմս Վիեննայից ժամանած միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի,  Լոնդոն Royal Opera House-ի , La Scala-ի և մի շարք աշխարհահռչակ օպերաների երգչուհի սոպրանո Լիանա Ալեքսանյանի և աշխարհահռչակ երաժիշտ Պիտր Գաբրիելի հետ նվագակցող դուդուկահար Լևոն Մինասյանի կողմից։

Համերգի ավարտին Մոնակոյի պետքարտուղարին փոխանցվեց Գոհար Գալստյանի կողմից ստեղծված շատ յուրահատուկ մի կտավ , որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները,որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբեր II-ին ։

Համերգից հետո Արքայական պալատի մոտ կազմակերպվեց հյուրասիրություն ,որին մասնակցեցին Մոնակոյի քաղաքական Էլիտայի և հայ համայնքի ներկայացուցիչները։ 

Այդ օրը Արքայական պալատի մոտ կախվեց նաև Հայաստանի դրոշը»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին