▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասնավորապես, փողոցային շարժում կսկսվի՞, թե՞ ոչ, եւ ընդդիմությունը կկազմակերպի՞ այդ շարժումը` հրաժարվելով ճանաչել արդյունքները եւ վերցնել մանդատները։ Այս հարցը հատկապես քննարկվում է իշխանական շրջանակներում, եւ ՔՊ-ականները խիստ մտահոգված են սրանով։

Իշխանությունը պատրաստ է ամեն քայլի դիմել, անգամ արյուն թափել` իշխանություն վերցնելու համար, բայց իշխանական շրջանակներում կան մարդիկ, որոնք քաջ գիտակցում են, թե դա ինչ հետեւանքներով է հղի, եւ հասկանում են, որ սարքված ու խլված իշխանությունն ամենաթույլ իշխանությունն է, որը կախված է հազար ու մի հանգամանքներից:

Գիտակցում են, որ եթե ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ, որոշի չվերցնել մանդատները եւ պայքարը շարունակի փողոցում՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ, ըստ իշխանականների, վաղ թե ուշ, արտաքին կենտրոններն էլ հաշվի կնստեն իրավիճակի հետ, եւ իրենց կարող է չներվել զոռբայությամբ իշխանազավթումը։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին