▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայհոյախառն ծեծկռտուք ԱԺ-ում. Մանրամասներ

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դաշնակցական երիտասարդներին, որոնք պատգամավորների օգնականներ են, «հաշիվ մաքրելու» են կանչել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:

/filemanager/uploads/2021/12/week-1/Ceckrtuq.jpg

Այս մասին գրում է Armlur.am-ը, ում տեղեկություններով՝ ամեն բան սկսվել է այն բանից հետո, երբ երիտասարդները ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի բարևին չեն պատասխանել:

«Հայաստան» դաշինքից կայքին փոխանցել են, որ «ռազբորկայի» մասնակիցների մեջ են եղել իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն ու գուցե այլոք:

ՔՊ-ական պատգամավորներն իրենց օգնականների հետ միասին մոտ 30 հոգով են եղել ու հարձակվել «Հայաստան» խմբակցության պատգամավորների 3 օգնականների վրա: Ըստ տեղեկությունների՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու աչքն է վնասվել։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին