▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը չկարողացավ հաղթել գաճաճ պետությանը

Ինչպես գրում  է footballcity.am կայքը,  Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Վալանս քաղաքում  ընկերական հանդիպում անցկացրեց Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:

Մրցավեճը սկսեց հավասար պայքարում և 15-րդ րոպեին անսպասելի կերպով Լյուքսեմբուրգը առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր հաշվին գրանցեց Մուտչը: Մի քանի րոպե անց Օզբիլիզը կորցրեց գերազանց հնարավորություն հավասարեցնելու մրցավեճի հաշիվը: Կուբանի կիսապաշտպանը շրջանցեց դարպասապահին, սակայն  անկյունը բավականին սուր էր և Օզբիլիզին չհաջողվեց գրավել Լյուքսեմբուրգի դարպասը: Առաջին խաղակեսի միջնամասում Մխիթարյան — Մարկոս — Մանուչարյան կոմբինացիան ավարտվեց վերջինիս հարվածով, սակայն դարպասապահը վստահ տիրեց գնդակին: Խաղակեսի վերջնամասում վտանգավոր էր Մարկոսի հարվածը, սակայն դարպասապահի սեյվը տպավորիչ էր: 43-րդ րոպեին Մարկոսի գերազանց փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Էդգար Մանուչարյանը` հավասարեցնելով մրցավեճի հաշիվը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին Հովհաննես Համբարձումյանին փոխարինեց Արտակ Եդիգարյանը: 46-րդ րոպեին Մարկոս- Օզիլիզ գրոհը կարող էր ավարտվել դարպասի գրավումով, բայց այս անգամ ևս գերազանց գործեց մրցակցի դարպասապահը: Երկրորդ խաղակեսի սկզբբնամասը ընթացավ Հայաստանի հավաքականի բացահայտ առավելությամբ, իսկ գոլն ուշանում էր: Դրվագներից մեկում  Լյուքսեմբուրգը կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն հարմար դիրքից չափազանց շեղ հարվածեց ֆուտբոլիստը: Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Նորայր Ասլանյանը, ով փոխարինեց Գևորգ Ղազարյանին: Նորայր Ասլանյանի կարող էր պատմական ռեկորդ սահմանել` առաջին հպումը և առաջին գոլը, սակայն Նորայրի հարվածը շեղ ընթացավ: Հիանալի հնարավորություն կորցրեց Մարկոս Պիզելին, ով մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ չկարողացավ գրավել դարպասը: Երկրորդ խաղակեսի միջնամասում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ջոկերը` Արթուր Սարկիսովը, ով փախարինեց Էդգար Մաանուչարյանին, բայց այս անգամ Սարկիսովին չհաջողվեց կրկնել հերոսությունը և Հայաստանի ազգային հավաքականը ոչ ոքի ավարտեց հանդիպումը գաճաճ պետություն համարվող Լյուքսեմբուրգի ընտրանու հետ մրցավեճը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին