▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաղորդագրություն եմ ուղարկել ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը». Քոչարյանը՝ Սեյրան Օհանյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/10/week-1/andranik_qocharyan.jpg.jpg

«Նախկինում և ընդհանրապես բանակում եղած կոռուպցիայի, դրա վերացման ուղղությամբ իմ կողմից արված հայատարարություններից, բերված օրինակներից (այդ թվում Վահագնի թաղամասում տարիներ շարունակ կառուցվող առանձնատունը), ինչպես նաև մամուլում այդ օրինակների շուրջ ծավալված քննարկումներից հետո, Սեյրան Օհանյանի տիկինը շարունակաբար անհասկանալի ակտիվություն է ցուցաբերում:

http://asekose.am/filemanager/uploads/Seyran_Ohanyan.jpg

Վերջինիս կողմից երեկ արված հրապարակումից հետո մեդիայում լուրեր տարածվեցին, իբրև թե ես նրան լրատվականներից մեկով անոնիմ պատասխանել եմ: Այս կապակցությամբ նշեմ, որ վերոնշյալ տիկնոջ բովանդակազուրկ գրառումները դուրս են իմ հետաքրքրությունների շրջանակից, հետևաբար՝ անպատասխան են մնալու:

Այնուամենայնիվ, հաղորդագրություն եմ ուղարկել նրա ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը և սաստել նրա այդօրինակ դրսևորումները»,- գրել է Քոչարյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին