▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռաբլուրում այսօր նշում էին Գևորգի 20-ամյակը. 2 ամսվա զինծառայող էր Գևորգը, երբ սկսվեց պատերազմը

Գևորգը Երևանում էր ծնվել։ 2020 ամռանը զորակոչվել էր բանակ։ Մարտունի 2-ում էր ծառայում։

2 ամսվա զինծառայողը սեպտեմբերի 27-ից թեժ մարտեր է մղել Ջրականում։ Գևորգի վերջին զանգը հոկտեմբերի 9-ին էր։ Ընկերներին խնդրել էր մոր համար ծաղիկներ տանեին։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, անօդաչուի հարվածից զոհվեց Գևորգը։

/filemanager/uploads/erablu_gevorg.jpg

Ընդհանրապես Եռաբլուրում գրեթե ամեն օր տղերքից մեկի կամ երկուսի ծնունդն են նշում։ Այսօր ևս բացառություն չէր։ Եռաբլուրում էին հավաքվել Խաչատրյան Գևորգի հարազատները, ընկերները։

Նրա 20-ամյակն էր։ Ծնողներն իրենց հետ բերել էին այն գինին, որը Գևորգին 15-ամյակը նշելիս նրան էին նվիրել այն հաստատության ղեկավարությունը, որտեղ կազմակերպել էին միջոցառումը ու խնդրել էին, որ դա բացեն Գևորգի 20-ամյակին։ Այսօր բացել էին...

Երկնային ծնունդդ շնորհավոր, Գևորգ ջան։ Հավերժ փառք ու խոնարհում քեզ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին