▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի. Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը

Թարմացում․ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Բագրատ Սրբազանի կալանքը տնային կալանքով փոխելու որոշում է կայացրել դատավոր Ռշտունին:

Սրբազանի հետ խորհրդակցելուց հետո եկանք որոշման, որ Սրբազանը չի խախտի վերաքննի դատարանի կողմից սահմանված խափանման միջոցը:

Բագրատ Սրբազանը կշարունակի կալանքը` տնային պայմաններում։

***

Բագրատ Սրբազանին դատական նիստից հետո ոստիկանական մեքենայով տարան բնակության հասցե։ Նրա խափանման միջոցը, հիշեցնենք, փոխվել է, սահմանվել է տնային կալանք։

Դատարանի բակում Սրբազանը լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ։

«Ինձ որևէ մեկը կյանքի առավելություն չի տվել՝ ոչ այս կալանքը փոխելով, ոչ չփոխելով»,- ասաց Սրբազանը՝ նշելով՝ կալանքի ներքո էլ իր ազատությունը ոչ ոք չի կարողացել սահմանափակել։

Սրբազանը կրկնեց նաև իր համոզմունքը՝ չարիքը մեր երկրից պետք է վերացվի։

«Իմ ընկալումները առավել են խորացել և հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության և ճշմարտության։ Այն չարիքը, որն իր քաղցկեղային բոլոր բջիջներով տարածված է մեր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի, և ես հանձն եմ առել իմ բաժնով, իմ պատասխանատվությամբ դա անել և անելու եմ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 Նա կոչ արեց հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին.

«Ամսի 7-ին հեռացնել է պետք այս չարիքը մեր երկրից։ Միասին կարող ենք ամեն ինչ անել»՛

Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի։

Որոշումը կայացրել է դատավոր Վազգեն Ռշտունին։

Բագրատ Սրբազանը, սակայն, դատարանում հայտարարեց, որ չի ընդունում այս որոշումը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին