▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը

Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։

http://asekose.am/filemanager/uploads/2020/10/week-2/albert.jpg

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ հրապարակելով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը․

«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միևնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով: Շնորհավո՛ր, իմ հերոս ու  հրետանավոր որդի»։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին