▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա, թե ինչ է արել Փաշինյանը. նա խախտել է ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի գագաթնաժողով ժամանելիս խախտել է հնարավոր արարողակարգերը։

RenTV-ի հաղորդմամբ` պետությունների ղեկավարները մեքենաներից հետևել են տարածքում տեղադրված ամենամեծ դրոշին, այդ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է արարողակարգը։

Նրա ավտոշարասյունը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին առաջինն է ժամանել, չնայած առաջինը պետք է ներկայանար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Դրանից հետո կես ժամանոց ընդմիջում է եղել։ Նույնիսկ պատվո պահակը հոգնել էր սպասելուց: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու ժամանակ Փաշինյանը գործընկերներից հեռավորություն է պահպանել։ Կայքը նշում է, որ լուսանկարվելու արարողությունից հետո փորձել է մի քանի գործընկերների հետ շփվել, սակայն՝ ապարդյուն։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Փաշինյանի մասնակցությամբ այդ միջադեպի տեսագրությունը և գրել է.

«Նիկոլի արկածները Դուշանբեում (տեսանյութ)

Սա դիտավորյալ է խայտառակում մեզ...

Փնթին երեք տարվա մեջ ոչինչ չսովորեց...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին