▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 ինքնաթիռ օգնություն ենք տանելու Լիբանանի ժողովրդին. Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պատրաստվում է մեկնել Լիբանան՝ Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո տիրող իրավիճակին ծանոթանալու համար:

«3 ինքնաթիռ օգնություն ենք տանելու Լիբանանի ժողովրդին: Տեղում պետք է հանդիպենք նաև մեր համայնքային կառույցների և համայնքի հետ, որպեսզի ավելի հստակ պատկերացում ձեռք բերենք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, ինչով կարող է Հայաստանն օգտակար լինել և այլն»,- Կառավարության նախաձեռնած հարցազրույցի ընթացքում ասել է Զարեհ Սինանյանը:

Նա նշել է, որ Հայաստանից Լիբանան կտեղափոխվեն առաջին բուժօգնության պարագաներ, դեղորայք, գույք, պարենային մթերքներ:

Նա հայտնեց, որ մինչ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը Լիբանանից Հայաստան 4 չվերթ է եղել, վերջինը՝ պայթյունից 1 ժամ առաջ. «Երբ զգանք, որ չվերթներն ավելացնելու կարիք կա, դրանց թիվը կմեծացնենք»,- ասել է Սինանյանը:

Նշենք նաև, որ օգոստոսի 8-ին նախատեսվող չվերթով «Տավուշ տեքստիլ» ընկերությունը 20400 բժշկական դիմակ կուղարկի Լիբանան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին