▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը չպիտի խառնվի Հայաստանի ներքին գործերին և տարածքային ամբողջականությանը». ՔՊ-ն այս հարցին «ձեռնպահ է» քվեարկել...

Հայկ Մամիջանյանի գրառումը՝ կից տեսանյութով․ 

«Ադրբեջանը չպիտի խառնվի Հայաստանի ներքին գործերին և տարածքային ամբողջականությանը». ՔՊ-ն այս հարցին «ձեռնպահ է» քվեարկել:

Այս մասին և ոչ միայն խոսել եմ տեսանյութում:

Հ․Գ․

ՔՊ-ն պնդում է, որ ցեղասպանության հարցին այս անգամ ձեռնպահ է քվեարկել:

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ ««Ադրբեջանը չպիտի խառնվի Հայաստանի ներքին գործերին և տարածքային ամբողջականությանը». ՔՊ-ն այս հարցին «ձեռնպահ է» քվեարկել»։ Տեսանյությում անդրադառնալով ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում ընդունված հայտարարությանը, նշում է․ «Ես ներկայացրել էի շուրջ 6 առաջարկ, որից մեծ մասը, իհարկե, չընդունվեց։ Բայց էական է 2-ի վերաբերյալ հայկական կողմի քվեարկությունը։ Առաջարկներից մեկն է՝ կոչ անել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ Հայաստանի ներքին հարցերին վերաբերող հայտարություններ անելուց, որը վերաբերելի էր նաև Սահմանադրության փոփոխությանը։ ՔՊ խմբակցության պատգամավորները քվեարկեցին ձեռնպահ, այսինքն՝ իրանց մեկ ա Ադրբեջանը կարծիք կհայտնի՞ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, թե՞ չէ, ագրեսիվ հռետորիկա կունենա՞ Հայաստանի մասին, թե՞ չէ։

Երկրորդ․ արդեն որերրորդ անգամ ՔՊ պատգամավորները դեմ են քվերակում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ առաջարկին՝ հայ-թուրքական հարաբերության բարելավման համատեքստում Ցեղասպանության հարցի պահպանմանը։

Մի կարևոր կետ էլ կա․ հայտարության մեջ ԵՄ-ն նշում է, որ հաշվի է առվել, որ Հայաստանում առկա են կարծիքներ, որ օգտագործվում է դատական համակարգը, առկա են որոշակի ժողովրդավարական խնդիրներ։ Համեմատած նախորդ մերժողականությանը, հիմա գոնե ասում են, որ նկատում են, որ ՀՀ-ում կան շրջանակներ, որոնք խոսում են ժողովրդավարական հետընթացի և իրավապահ համակարգի քաղաքական նպատակներով օգտագործման մասին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին