▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկի Կոշի գաղութում էդ թեմաների մեջ չեմ մտել, գող ա՝ պտի բանտում լինի. Նիկոլ Փաշինյան

Սկի Կոշի գաղութում էդ թեմաների մեջ չեմ մտել, գող ա՝ պտի բանտում լինի. Նիկոլ Փաշինյան

Կարդացեք ու դիտեք նաև՝

«Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ, ուզում են հեռացնեն, թող հեռացնեն»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա կարիծիք չէ՞։ Դա էլ է հետաքրքիր, որ կարծիքի «կլիշեներ» կան, որ Հայաստանը հիմնականում պետք է ունենա «Կիկոսի մահ»-ի տրամաբանությամբ կարծիք․․․ Մեր կարծիքն այն է, որ եթե մեզ ուզում են հեռացնեն, թող հեռացնեն, եթե չեն ուզում հեռացնեն, թող չհեռացնեն»,- հավելեց Փաշինյանը։

«Ռուսաստանն է դրել ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու հարց, և մենք դիրքավորվում են․ ուզում են հանեն, թող հանեն․․․ 2021թ սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ ՀՀ-ի համար ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության չունի կենսական նշանակություն»,- հավելեց Փաշինյանը՝ հավելելով՝ եթե իրենք ուզենան հանել, չենք առարկելու։

***

«Առաջարկում եմ ամեն ինչում և ամեն տեղ չառաջնորդվել Կիկոսի մահով»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի գնի թանկացման դեպքում հնարավոր ապոկալիպտիկ սցենարների վերաբերյալ դիտարկմանը։

ՀՀ-ն կայուն զարգանում է և շարունակելու է կայուն զարգանալ։ Երբ որ կարիք կլինի հանրաքվե անել, կանենք, երբ որ կարիք կլինի գին կառավարել, կկառավարենք, երբ որ կարիք չի լինի, չենք կառավարի։ Նկատի ունեմ՝ «Կիկոսի մահ»-ի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր աշախակարգը և գործելաոճը չէ»,- հավելեց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

Հասարակություն далее