|
«Երեկ էդ մարդու մոտ կոշիկի նկատմամբ ֆետիշ ես նկատեցի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցածին։ «Քանի անգամ կոշիկ հանելուց էր խոսում, որ արդեն քանիերրորդ անգամն ասաց, ասեցի՝ շատ ես ուզում, արի հանի կոշիկս, մինչև էդ ասեցի՝ ուզո՞ւմ ես փոխանցեմ կոշիկս»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։ Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը դիմելով Լևոն Քոչարյանին ասել էր․ «Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք․ հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»։ *** |
|
«Քանի հատ քրեական գործեր են ապօրինի հարուցել, ունեցվածք են ուզում խլել, Ռոբերտ Քոչարյանին ու եղբորս կալանավորեցին՝ էլի չեն հանգստանում, գալիս են անընդհատ խոսում մեր մասին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը բարդույթ ունի մեր ընտանիքից ու Ռոբերտ Քոչարյանինց։ Երևի այստեղ տեսակների հարց է․ եթե մարդը ուժեղ է, կայացած, սովորոբար հագում է իր նման մարդկանց, իսկ մարդ, ով թույլիկ է, վախկոտ, արժանապատվություն, բարոյականություն չի ունենում, ինքն ուժեղ մարդկանց չի հարգում, որովհետև ուզում է, որ բոլորն իր պես նվաստ լինեն, կզած լինեն։ Ինձ թվում է՝ միգուցե այստեղ նաև հոգեբանի կարծիքի անհրաժեշտություն կա»,- նշել է Քոչարյանը։ *** Այն փաստը, որ նման հայտարարություն արվել էր հանդիպումից առաջ, արդեն խոսուն է. Լևոն Քոչարյանը` Ուշակովի հայտարարության մասին «Ես չունեմ տեղեկություն Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների հարցը քննարկվել է, թե ոչ, բայց ինքնին այն փաստը, որ նման հայտարարություն արվել էր հանդիպումից առաջ, արդեն խոսուն է։ Սա նշանակում է, որ այս խնդիրները ինչ-որ տեղից տեսանելի են, և սրա մասին քննարկում պետք է լիներ նման բարձր մակարդակում»,– ասաց Լևոն Քոչարյանը։
|
«էդ մարդու մոտ կոշիկի նկատմամբ ֆետիշ նկատեցի»․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


