▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը խոստանում է հեռանալ, միայն թե նոր Սահմանադրության նախագիծն ընդունվի

Փաշինյանը խոստանում է հեռանալ, միայն թե նոր Սահմանադրության նախագիծն ընդունվի

«Նոր Սահմանադրության ընդունման հարցի մեջ եմ դնում իմ ամբողջ քաղաքական, մարդկային և բարոյական վստահությունն ու ասում եմ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն։ Սա աննախադեպ է այն պատճառով, որ ունենալու ենք և՛ խաղաղություն, և՛ անկախություն, որը նոր վիճակ է մեր պետության համար, քանի որ սովորաբար ունեցել ենք կա՛մ խաղաղություն, կա՛մ պետություն։ Հենց դրա համար է ստեղծվել ղարաբաղյան շարժումը, որ խաղաղությունը երազանք դառնա»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։


Նա ընդդիմությանը կրկին կոչ արեց քվեարկել սահմանադրական փոփոխություններ անելու համար հանրաքվե անցկացնելու օգտին` հայտարարելով, որ եթե ժողովուրդը «ոչ» ասի Սահմանադրության փոփոխությանը, ինքը կհեռանա վարչապետի պաշտոնից, իսկ եթե ասի «այո», կմնա մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտն ու այլևս չի առաջադրվի։

***

«Ի՞նչ եմ առաջարկում ընդդիմությանն ու ինչո՞ւ. քանի որ ԱԺ ՔՊ խմբակցության մանդատները վեցով պակաս են՝ նոր Սահմանադրության հարցով հանրաքվե նշանակելու համար, արել եմ հետևյալ առաջարկն ու կրկնում եմ ուղիղ եթերում՝ ձեր բոլորի աչքի առաջ»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանն ու մենք անցկացնենք սահմանադրական հանրաքվե: Այդպիսով հնարավորություն կստեղծվի, որ նոր Սահմանադրության ճակատագիրը որոշի ՀՀ ժողովուրդը: Առաջարկիս շարունակությունը, որն աննախադեպ հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար, հետևյալն է. եթե ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրությանը, ես հրաժարական տամ, իսկ եթե ժողովուրդը կողմ քվեարկի, հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու»:

***

«Մենք հասել ենք այն ապագային, որը խոստացել էի, մեզ մնում է պարզել մեր ձեռքն ու վերցնել այն»,- եզրափակելով նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձը՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հույս ունեմ՝ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին, հույս ունեմ՝ ընդդիմությունը ետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի՝ իր կարգավիճակից ու չի փորձի խոչընդոտել ՀՀ տիրոջը՝ ժողովրդին»,- հավելել է նա:

Հասարակություն далее