▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան էլ բեմերից լուսային էֆեկտներով արհեստական թռչուններ ցուցադրեք ու բարձրագոչ տեքստեր կարդաք, իրականությունը դրանից չի փոխվում․․․

Հայկ Կիրակոսյանը գրում է․ 

Հեքիաթների հետ շատ զգույշ, «Հազարան Բլբուլ» Հեքիաթի հետ՝ առավել ևս։

Հազարան Բլբուլը՝ խաղաղություն մուրացող ու ամեն ինչ զիջող իշխանության խորհրդանի՞շ։ Ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։
Հեքիաթն ընթերցելիս արժեր հիշել գլխավորը. Արեգը կենաց ու մահու կռիվ է տալիս արտաքին թշնամու՝ դևերի ու հրեշների դեմ, անցնում է անհնարին փորձությունների միջով, որպեսզի բերի հրաշք թռչունին ու նորից ծաղկեցնի հոր չորացած այգին։ Նա թշնամուն չի ասում՝ «Արի այգուս մի մասը զիջեմ, արմատներս կտրեմ, որ հանգիստ ապրենք»։ Արեգը չի ուրանում իր անցյալն ու արժեքները հանուն կեղծ խաղաղության օրակարգի։
Հազարան Բլբուլը չի երգում ավերված, օտարին հանձնված ու ինքնությունից հրաժարվող թագավորությունում։ Այդ թռչունը արժանապատիվ պայքարի, ազգային ոգու ու հաղթանակի խորհրդանիշն է, այլ ոչ թե հանձնվողականության ու վախվորած զիջումների։
Որքան էլ բեմերից լուսային էֆեկտներով արհեստական թռչուններ ցուցադրեք ու բարձրագոչ տեքստեր կարդաք, իրականությունը դրանից չի փոխվում. այն այգում, որի տերը հանուն վախի հրաժարվում է իր հողից, արժեքներից ու ազգային հիշողությունից, երբեք Հազարան Բլբուլ չի երգելու։
Այդպիսի այգիներում միայն ագռավներ են պտտվում։

Հասարակություն далее