▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանրայինի լրատվական բաժնում հերոսներ չեն գտնվել»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հոդվածից մի հատված․ «Նիկոլ Փաշինյանի կառուցած ավտորիտար, կոնցլագերային ռեժիմի օրոք այլ բարքեր են։ Քարոզչական մանիպուլյացիաների են դիմում՝ գործ կարելու տապալումը կոծկելու համար։ Այդ պատճառով է, որ սեպտեմբերի 22-ին Հանրայինը տեղեկատվություն է տալիս շուրջ հինգ ամսվա վաղեմություն ունեցող հաղորդագրությունների մասին, որոնց բովանդակությունը, ըստ պաշտպանական կողմի ներկայացրած փաստերի, էապես տարբերվում է դատարան ուղարկված մեղադրանքի բովանդակությունից։
Ու ցավալին այն է, որ Հանրայինի լրատվական բլոկի որևէ աշխատակից՝ խմբագիր, լրագրող կամ հաղորդավար, չի ասել. հանրության հարկերով սնվելով՝ մենք ի՞նչ բարոյական իրավունք ունենք նման քարոզչական նյութերով հանրությանը մոլորեցնելու։
Բարոյական ճգնաժամերի պայմաններում միշտ էլ հակահերոսների պակասություն չի լինում, սակայն անգնահատելի են իրական հերոսները, որոնք ամենատարբեր ոլորտներում իրենց մեջ կամքի ուժ են գտնում՝ բողոքելու ու ոչ ասելու անարդարություններին։
Փաստենք, որ Հանրայինի լրատվական բաժնում նման հերոսներ չեն գտնվել»։

Հասարակություն далее