Արման Գալստյանը՝ հայտնի «Տաքսիս Արմանը», նստացույց է անում․ Լրագրող Վահե Մակարյանի հետ զրույցում նա ներկայացրել է նստացույցի պատճառներն ու պատմել, թե ինչ է տեղի ունեցել իր և իր ընտանիքի հետ վերջին տարիների ընթացքում։
Արման Գալստյանի խոսքով՝ այս ամենը սկսվել է 2025 թվականի հոկտեմբերի 28-ից։ «Էրեբունու ոստիկանները առավոտյան ժամը 10-ի սահմաններում գալիս են կնոջս հայրական տուն, որտեղ բնակվում էինք, քանի որ մեր բնակարանից մեզ ապօրինի դուրս էին հանել։ Ժամանակավորապես տեղափոխվել էինք կնոջս հայրական տուն։ Ոստիկանները գալիս են ու հարցնում՝ ո՞ւր է զենք-զինամթերքը, բա գնանք զենքը ստուգենք։ Ասում եմ՝ ես ունեմ 7 երեխա, թող կինս մնա, մենք գնանք։ Բա չէ, կինդ էլ պետք է գա, Ռուսաստանից ահազանգ է եղել։ Գնում ենք ոստիկանության բաժին։
Ընտանեկան բռնության տեսուչը գալիս է, կնոջս տանում իր սենյակ, հաղորդում է վերցնում։ 2023 թվականին ծանոթանում եմ Կարապետ Ավետսիսի Հարությունյանի հետ։ Միջադեպ է տեղի ունենում, և ես հայտնվում եմ հիվանդանոցում։ Այդ ընթացքում նա կնոջս տեսնում է հիվանդանոցում, կոպիտ ասած՝ «զախոդ» է լինում կնոջս, ասում՝ «Համարս գրի, մի բան պետք լինի՝ զանգես»։ Մոսկվայի Կարո է ինքն իրան հռչակել։ Հետո դուրս ենք գրվում, գնում ենք տուն։ Ես տանը չեմ լինում, նա կնոջս SMS է գրում։ Կինս ասում է՝ ինձ ինչի՞ եք գրում։ Անցնում է երկու շաբաթ, նորից գրում է կնոջս՝ բա ուզում եմ՝ կնոջս հետ մոտիկ լինեք։ Հետո սկսում է կնոջս շանտաժ անել։
Կնոջս հետ է կապնվում, սկսում է ինձ քցել»։ Արման Գալստյանը պատմում է, որ այդ ընթացքում կնոջ վարքագիծը փոխվել է, և վերջինս իրեն պատմել է ավտոմեքենայում մեկ այլ անձի հետ ունեցած սեռական հարաբերությունների մասին։
Տղամարդու խոսքով՝ ինքը կնոջը չի հարվածել, մինչդեռ կինը դանակով հարվածել է իրեն, ապա հաղորդում ներկայացրել իր դեմ, ինչից հետո ինքը ձերբակալվել է։ Նրա պնդմամբ՝ այդ ընթացքում երեխաները շուրջ հինգ ժամ մնացել են առանց խնամքի, իսկ ոստիկանությունից դուրս գալուց հետո ինքը տեղեկացել է, որ կինն ու երեխաները տեղափոխվել են կանանց աջակցության կենտրոն։ Արման Գալստյանը պնդում է, որ կնոջն ու երեխաներին երկրից դուրս են տարել, և հայտարարում է, որ մինչև նրանց վերադարձը նստացույց է անելու։
Դիտեք նաև՝
Տեքստի սղագրության սկզբնաղբյուրն՝ այստեղ


