▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չզարմանաք, որ մի օր զորավար Անդրանիկի նկարի փոխարեն քայլիստները դնեն Թալեաթ փաշայի նկարը»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անդրակին Օզանյանը` նիկոլականների թշնամի՞ն է...
Չզարմանաք, որ մի օր զորավար Անդրանիկի նկարի փոխարեն քայլիստները դնեն Թալեաթ փաշայի նկարը»։

***

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ Կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։

2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է, ինչը բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների փակելով ճանապարհներ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, սպասում են տեսնելու թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։

Գյուղացիները նաև առաջարկում են, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։

Հասարակություն далее