▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր կառավարությունը չի աջակցում Արցախի հարցին, իսկ երբ կաթողիկոսն է բարձրաձայնում՝ հետապնդումների է ենթարկվում»․ Ալվարդ Զաքարյան

«Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքն այս համաժողովի անքակտելի մասն է կազմում, բայց և՛ մեր կառավարության կողմից, և՛ միջազգային կառույցների կողմից բաց է թողնված»,- Ֆրանսիայի դեսպանատան դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ ասել է ակցիայի կազմակերպիչներից Ալվարդ Զաքարյանը։
«Ցավոք, մեր կառավարությունը ոչ մի ձևով չի աջակցում Արցախի հարցին, իսկ երբ կաթողիկոսն է բարձրաձայնում այդ հարցը, հետապնդումների է ենթարկվում։ Եկել, բոլորը խոսում են բնիկների մասին, իսկ Արցախի 150 հազար բնիկ ժողովուրդ կտրված է իր հողից։ Ճիշտ է, կարծես թե հիմա խոսել Արցախի ցեղասպանության մասին այնքան էլ պոպուլյար չէ, բայց մենք պետք է անընդհատ բարձրացնենք այդ հարցը, որ ով գալիս է Հայաստան իմանա, որ 150 հազար արցախցիներ, ովքեր ցեղասպանությունից մազապուրծ են եղել, այստեղ ապրում են միայն մեկ նպատակով, որ վերադառնան Արցախ»,- նշել է նա։
Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջով նամակ են փոխանցել դեսպանատուն։

Դիտեք նաև՝

Հասարակություն далее