▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիքը խորը մտածելու բան կա այս Խաչվերացին

Արմեն Հարեյանը գրում է․

Այսօր Խաչվերաց է՝ խաչի հաղթանակի տոնը։ Բայց երկու շաբաթ առաջ, հենց երեկոյան ժամերգության ընթացքում կայծակն այսպիսի ուժով հարվածեց Սևանավանքի Սբ․ Կարապետ եկեղեցու խաչին ու գմբեթին։ Բա հիմա ի՞նչ անենք, ինչպե՞ս համադրենք այսօրվա ուրախ տոնը երկու շաբաթ առաջվա այս ավերիչ հարվածի հետ։ Մեկն ընդունենք մյուսն անտեսե՞նք։

Վերևի նկարում տեսնում էք հենց հարվածի պահը և թէ ինչիպի սոսկալի ուժ էր դա։ Իսկ ներքևի նկարում տեսնում էք թէ ինչ է մնացել եկեղեցու խաչից ու գմբեթից։

Ժողովրդի մեջ այնպիսի կարծիք է տարածված թէ իբր խաչն իր վրա ընդունեց հարվածը։" Աստվածաշնչում Երուսաղեմի տաճարի երկու կործանման դեպք կա՝ մեկը Նաբուգոդոնոսրի հարձակման ժամանակ, երկրորդն էլ Քրիստոսից հետո 70 թվին, ու ոչ մի տեղ չի ասում թէ տաճարն իր վրա վերցրեց հարվածը։ Այլ հակառակը երկուսն էլ Աստծո արտոնությամբ եղան, ժողովրդի մեղքերի պատճառով ու որ նա չիմացավ իր "այցելության ժամանակը" (Ղկ․ 19,44)։

Սևանավանքի քահանա Տեր Մինասն ասում է, որ միցուցե սա այն նշաններից մեկն է, որ Աստված թույլ տվեց կայծակի միջոցով որպեսզի մենք փոխվենք։

Սոսկալի ուժը հարվածեց տաճարին։ Մենք տեսանք, զարմացանք, որմանք ահով լցվեցին, ոմանք էլ արդեն մոռացան։ Բայց չէ՞ որ մի տաճար էր ամեն մեկս ենք։ «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ: Հետևաբար, եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ կորստի պիտի մատնի նրան, որովհետև Աստծու տաճարը սուրբ է, և դո՛ւք եք այդ տաճարը» (Ա Կորնթ. 3:16-18):

Միգուցե սա Հայրական զգուշացում է մեզ։ 30 տարվա ժամանակը, պատերազմներն ու հայրենիքի կուրուստը մեզանից շատ շատերին կարծես չեն փոխում։ Ու հիմա այս սոսկալի տեսանելի հարվածը։ Ամառված սկզբի կարկուտն էր ու գյուղատնտեսական ավերածություններ։ Հիմա այս սոսկալի կայծակի ուժը։ Հաջորդն ի՞նչ կլինի եթե չլսենք ու չփոխենք մեր վարքը։

Սուրբ Կարապետի գմբեթն ու խաչը մի օր նորից կվերականգնվի։ Իսկ ձեր ներսի տաճարը՞։

Սուրբ մարդիկ սովորեցնում են, որ եթե մեկն անտարբեր է, նրան դժվար թէ ուժով կամ վախեցնելով («կայծակն ընկավ, պատժվելու ես») հնարավոր լինի փոխել։ Բայց խնդրում եմ սիրելի մարդիկ, եթե դուք ձեր սրտում կրում էք Աստծո նկատմամբ սուրբ երկյուղն ու սիրում էք Տիրոջը, աղոթեք ու խնդրեք Քրիստոսին, որպեսզի օգնի մեր ազգի զավակներին ու փափկեցնի նրանց սրտերը Իրեն ընդունելու համար։ Եվ խնդրում եմ, հեզության ու խոնարհության օրինակների եղեք, ոչ միայն որպեսզի ձեր շուրջի մարդիկ տեսնեն այդ սերն ու դառնան Քրիստոսին, այլ որպեսզի ձեր ներսի տաճարում բնակվի Աստուծո Սուրբ Հոգին։

Լիքը խորը մտածելու բան կա այս Խաչվերացին։ "Այսօր, երբ նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ խստացրեք․․․" Սաղմոս 94,7-8։

Ինձ թվում է, որ ամենահեշտ բաներից մեկը որ ամեն մեկս կարող են անել հենց այսօր հետևյալն է։ Աղջիկներն իրենց հագուկապին ուշադրություն դարձնենք (ծածկված, լայն ու երկար), իսկ տղամարդիկ էլ իրենց բերաններին, որ ոչ մի հայհոյանք մարդկային բերանից դուրս չգա։ Դա նախնական մեծ հաղթանակն կլիներ չարի նկատմամբ և շատ լուրջ նվիրում Քրիստոսին։ 

Հասարակություն далее