▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կենսաբազմազանությունից խոսողը պետք է միայն ծառեր տնկի, այլ ոչ թե կտրի»

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․ «Կենսաբազմազանության մասին խոսելուց նախ պետք է սովորել աղբը չթափել հանգստի գոտիներում, ուտել խմել ու իրենց իսկ ստեղծած աղբը թողնել անտառներում կամ մեքենայի պատուհանից աղբ շպրտել:
Կենսաբազմազանությունից խոսելուց պետք է «նոյի թվի» ավտոները, որ թունավոր արտանետումներ են անում՝ չլինեն քո քաղաքում:
Կենսաբազմազանությունից խոսողը պետք է միայն ծառեր տնկի, այլ ոչ թե կտրի: Ու նպաստի օդի մաքրությանը և վերահսկի շինարարական աղբի ու դրա հետևանքները քաղաքում ապրող մարդկանց առողջության վրա:
Ի վերջո, հատկապես մեր նման երկրում պետք է ձևավորի նոր կառույց` բնապահպանական ոստիկանություն (ինչը ես առաջարկել եմ դեռևս 2016թ․ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ), որ մարդիկ չմտածեն շրջակա միջավայրի հետ ինչ ուզեն կանեն ու ոչ մեկ դա չի տեսնի»:

Դիտեք նաև՝ 

Հասարակություն далее