▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի ագրեսիվ պատերազմը լրջորեն սպառնում է էկոհամակարգին». Իրանի նախագահը՝ Երևանում

«Պատերազմի բնապահպանական սպիերը տասնամյակներ կարող են պահպանվել»,- Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի իր ելույթում ասաց ԻԻՀ նախագահը: «ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի նախաձեռնած ագրեսիվ պատերազմը մեր տարածաշրջանում, լրջորեն սպառնում է էկոհամակարգին ու քայքայում այն: Սա զուտ ներպետական խնդիր չէ. բնությունը քաղաքական սահմաններ չի ճանաչում: Շրջական միջավայրի փոփոխությունները, պատերազմից կրած վնասները լուծումների են կարոտ»,- հավելել է նա:

Դիտեք նաև՝ 

***

ՀՀ-ի դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք այն չարաշահելու դժբախտություն ենք ունեցել, Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացման ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը
«90-ականների սկզբներին, երբ ներմուծումների և արտադրությունների շղթաները ջարդվել էին, և ՀՀ-ում ամենօրյա սննդի խնդիր կար, Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության: Առանց չափազանցության՝ մի քանի տարի Սևանի սիգը ՀՀ-ի բնակչությանը սնող հիմնական մթերքն է եղել, սա էլ իր հերթին սպառման եզրին էր հասցրել Սևանի ձկնային պաշարները,»,- ասել է Փաշինյանը:

Հասարակություն далее