▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունիսի 7-ին ժողովրդի առնվազն մի ստվար զանգված ցույց տվեց, որ անասուն չէ ու չի սիրում, երբ իրեն անասունի տեղ են դնում...

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի՞նչ կանեի ես Գարեգին Վեհափառի տեղը, եթե «քաղաքական» գործիչները իմ անձը դարձնեին ծաղրի առարկա և արհեստականորեն ներքաշեին կրկեսի մեջ՝ արժեզրկելու և դեկորացիա դարձնելու նպատակով։

Կվերցնեի հեռախոսը, կմտնեի ուղիղ եթեր և կտեղեկացնեի Լուսավորչի բացհայտած գաղտնիքներից մեկի մասին: Կբացատրեի այն, ինչը ոչ միայն իրենց քրիստոնյա համարող հայերի 99%-ը չգիտի, այլև աշխարհի միլիարդից ավելի քրիստոնյաների 99%-ը:

Ես կպատմեի մարդկանց, որ «հանապազ» բառը պարսկերեն է: Քանի որ մեր եկեղեցու, գրականության և պետականության հիմնադիրները պարթև էին, և պարսկական քաղաքակրթությունը էականորեն ավելի զարգացած էր, մեր բառապաշարի, այդ թվում նաև եկեղեցական բառապաշարի մեծ մասը պահլավական է:

«Հանապազ» պահլավերեն նշանակում է շարունակ կամ հավիտյան, ոչ թե առօրեական կամ ամենօրյա: Հետևաբար «հանապազօրյա հացը» ոչ թե օրական կամ առօրյա հացն է, այլ հավիտենական «հաց»:

Ի տարբերություն ողջ աշխարհի՝ մեր հոգևոր հայրերը ճիշտ են թարգմանել հունարեն «epiousios» բառը, որտեղ «epi»-ն նշանակում է «վեր», իսկ «ousa»-ն՝ էություն: Այսինքն՝ «հանապազօրյա հացը» վերէութենական, էությունից/նյութականից վեր գտնվող «հացն» է: Ու երբ Քրիստոսն ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, քաղց չի զգա, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի» (Հովհ. 6:35), նա հենց այս հավիտենական, վերէութենական հացի մասին էր խոսում: Նա, ով մեկ անգամ կամք կդրսևորի ստանալ այդ հացը, կտեսնի իրականությունը և այլևս երբեք չի կարողանա «սոված» մնալ, չի կարողանա անգիտակից լինել: Նա, ով գիտի, որ Աստված բանն է՝ բանականությունը (լոգոսը), և կխնդրի Աստծուց տալ իրեն բանականությանը կպնելու բանալին-գաղտնաբառը, կստանա այն:

Եթե դու իմացար, որ 2+2=4, դու այլևս երբեք չես կարող դա չգիտենալ: Եթե դու գիտես, որ Փաշինյանին պետք է ևս 6 մանդատ, դու այլևս երբեք դա չես կարող անտեսել՝ ով ինչ «ֆուֆլո» ուզում է քեզ կերակրի՝ հանապազօրյա հացի տեղ հրամցնելով: Իր բոլոր գործողությունների իմաստը 6 մանդատ «կորզելու» թատրոնը բեմականացնելն է՝ «տվողը չէր ուզում, բայց զոռեցի՝ տվեց» սցենարով:

Օրինակ՝ ռուսները սա չգիտեն, որովհետև նրանք աղոթքում Աստծուց խնդրում են «хлеб насущный»-ը, ոչ թե «хлеб наДсущный»-ը: Չգիտեն նաև անգլիախոսներն ու ռոմանական լեզուների կրողները, քանի որ նրանք խնդրում են առօրեական՝ «daily» կամ «quotidian» հացը: Չիմացող մարդուն հեշտ է հիմարացնելը և սկզբից խելքը, իսկ հետո գլուխը ուտելը: Իսկ հույները, պարթևներն ու մենք գիտենք. համենայն դեպս պիտի իմանանք՝ այդ գաղտնիքը մեզ բացահայտել են մեր հայրերը:

Հունիսի 7-ին ժողովրդի առնվազն մի ստվար զանգված ցույց տվեց, որ անասուն չէ ու չի սիրում, երբ իրեն անասունի տեղ են դնում: Ցույց տվեց, որ Լուսավորչի, Սահակ Պարթևի և այլոց ջանքերը զուր չէին: Հուսով եմ՝ Վեհափառն էլ չի հանդուրժի, որ մեր բոլորիս գլուխը ուտելու նպատակով իրեն կրկեսի դեկորացիա են ուզում սարքել ջհուդ անբարոյականների տեղական տարատեսակ վաստակները:

Հ.Գ. Իմ ստատուսների մեկնաբանություններում ինձ անընդհատ հարցնում են. «Լավ, բա ի՞նչ ես առաջարկում», թեկուզև ես առաջարկներս շատ հանրամատչելի կերպով միշտ բարձրաձայնել եմ: Սա ևս մի առաջարկ է: Կարող եմ ևս մի քանի տասնյակ առաջարկ անել: Ես «Հայր մեր»-ը գիտեմ, ամեն օր խնդրում եմ հանապազօրյա հացը, Աստվածն էլ տվել է՝ չի խնայել...

info@asekose.am/095519696
Հասարակություն далее