▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները»․ Վոլոդին

Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի շարժվել եվրոինտեգրման ուղղությամբ, սակայն այդ դեպքում չպետք է օգտվի ԵԱՏՄ-ի հնարավորություններից։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա ցանկություն է հայտնել, որ Հայաստանը դադարի վարել, իր բնորոշմամբ, կեղծ քաղաքականություն և ԵԱՏՄ անդամներին անկեղծորեն ներկայացնի իր հետագա քայլերը։ «Եթե Հայաստանն օրենք է ընդունում Եվրոմիությանն անդամակցելու մտադրության մասին, ապա ինչո՞ւ է օգտագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները։ Ինչո՞ւ է խաբում կառույցի անդամներին։ Դա ցինիկություն է և սխալ։ Ուղղակի ասեք՝ դուք գնո՞ւմ եք Եվրոմիություն։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»,- նշել է նա։

***

Մենք որևէ քայլ չենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբեն Ռուբինյան

«Ընդհակառակը, մենք ամեն ինչ արել ենք ու շարունակում ենք անել բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար»,– ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահը` անդրադառնալով ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի այն հայտարարությանը, որտեղ նա կոչ է արել Հայաստանին դադարեցնել «կեղծավոր ու ցինիկ» քաղաքականությունը և հստակ կողմնորոշվել Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։
 

«Այս կոնտեքստում հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառվող անտեղի և անարդարացի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Ռուսաստան– Հայաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել ևս՝ ԵԱՏՄ կանոններին, քանի որ այս միության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է»,– ընդգծեց նա։
info@asekose.am/095519696
Հասարակություն далее