▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է ԴԵՄ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը»։
Եթե Նիկոլն ուզում է պատերազմ չլինի, ապա ինքը պետք է հեռանա»։

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հարցազրույցս Հանրային հեռուստաընկերությանը՝ նոյեմբերի 29-ին՝ 21:45-ին»։

«Դա բացառում եմ»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանրաքվեից հետո որևէ նախապայման կամ ցանկություն Ադրբեջանի կողմից չի լինի։

«Այսօր խորհրդարանական ընդդիմությունը մեր խաղաղության ճանապարհին վերջին խոչընդոտն է, և իրենք պետք է քվեարկեն հանրաքվեի օգտին»,- նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, իսկ եթե չքվեարկե՞ն, Փաշինյանն արձագանքել է․ «Կքվեարկե՛ն»։

***

Կարդացեք նաև՝ 

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես հասկացա՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը քվեարկելու է և՛ իշխանության, և՛ ընդդիմության փոխարեն։ Իսկ դա տեսականորեն հնարավո՞ր է, այո՛, եթե ընդդիմադիր երկու խմբակցություններին ուղարկեն տուն և լկտիաբար սեղմեն նրանց կոճակները։ Իսկ դա օրինակա՞ն է, դե իհարկե՝ ո՛չ, բայց կողաշրջված հայելիների թագավորությունում ամեն ինչ հնարավոր է։ Կարևորը ի՞նչ արդյունք կերևա էլեկտրոնային քվեարկության ցուցատախտակին, իսկ մեթոդները էական չեն։
Հ.Գ. Տեղեկատվական պատերազմում ընդդիմությունը պետք է լինի ավելի սուր, համոզիչ և ինքնավստահ։ Այլապես կհաղթի Նիկոլի՝ «Կա՛մ ես կլինեմ ընդդիմություն, կա՛մ ընդդիմություն չի լինի», բանաձևը։

Քաղաքական далее