|
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում տարածվել է նրա դիտարկումները՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ․ «Այն, որ շրջանառության մեջ դրված ՀՀ նոր Սահմանադրության նախագծում իշխանությունները բավարարելու են Ադրբեջանից և Թուրքիայից ամենօրյա ռեժիմով պահանջները՝ Անկախության հռչակագրի, պետական սիմվոլների, Ցեղասպանության ճանաչումից նահանջի վերաբերյալ, կասկածից վեր էր։ Սակայն այդ տեքստի ամբողջական բովանդակությունն ակնառու է դարձնում, որ Փաշինյանը խաղաղություն հաստատելու կեղծ քողի տակ հանրությանն է հրամցնում իր ավտորիտար կառավարումն արդեն սահմանադրական մակարդակով ամրապնդող մի տեքստ, որը պարզապես հավերժացնելու է նրա միապետական իշխանությունը։ Ալիևյան անունը իրավամբ ստացած սահմանադրությունն այդպիսին է ոչ միայն իր հակահայկականությամբ, այլև դրանով հաստատվող ադրբեջանական կառավարման մոդելով։ Այդ տեքստը որքան որ հեռու է հայկական լինելուց, նույնքան, և գուցե ավելին, հեռու է ժողովրդավարությունից։ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ։ |
«Սահմանադրության նախագիծն ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ»․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


