▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անծանոթ մարդիկ գոռգոռոցներով ներխուժեցին մեր բնակարան ու ձերբակալեցին իմ մորը ․ Արեգնազ Մանուկյանի 14-ամյա դստեր ելույթն ԱԺ–ում

 Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Արեգնազ Մանուկյանի 14-ամյա դուստրը ելույթ է ունեցել ԱԺ–ում

Նա պատմել է մոր ձերբակալության, իր զգացողությունների, կալանավայր այցելելու և Հայաստանի ապագայի վերաբերյալ իր ու իր սերնդակիցների պատկերացումների մասին։ Մանուկյանի դստեր հուզիչ խոսքը` տեսանյութում։

***

«Այ փսլնքոտնե՛ր, ո՞ւր էիք, երբ մենք ժողովրդավարության կղզի էինք, եվրոպական ընտանիքի անդամ էինք։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հրաշալին էին, Եվրոպայի հետ՝ հրաշալի ու երբեք՝ ոչ գործիքային»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ «Դուք հլը դեռ շալվար չէիք հագնում մայկա-բուլավկով, հիմա եկել, մեզ սովորեցնում եք՝ որն է ռուսամետը, որը՝ եվրոպամետը։ Ո՞վ եք դուք»,- շարունակեց նա։

***

«Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում եթերում, ես Գեղամ Մանուկյան եմ գովերգում»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, շարունակելով ելույթը, ասաց ընդդիմադիր գործիչ Արամ Մանուկյանը։ «ՀՀ-ում կա քաղաքական երկու լուրջ հակադիր ուժ՝ սկզբունքային, անընդունելի․ երբեք չեմ ընդունելու Դաշնակցության գաղափարները, իրենք երբեք մեզ չեն ընդունելու։ Բայց, պատկերացրեք, վիճակն ինչպիսին է, որ ՀՀՇ-ն՝ Կոնգրեսը, Դաշնակցությունն ու մյուսները իրար ձեռք են բռնում»,- նշեց նա։

***

«Երբ և ինչու խզվեցին ՀԱԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները։ Առաջին անգամ տեղեկություններ կտամ այդ կապակցությամբ»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, ասաց նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Տեղեկությունները պարզ կբացատրեն, թե ինչու է ՀՀ-ն ժողովրդավարության հորջորջված բաստիոնից աստիճանաբար վերածվում ժողովրդավարության գերեզմանի և ինչու է այդ գերեզմանի գերեզմանափորը դարձել հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց նա։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Մեր Արդարադատության նախարարն ասում է՝ գիտե՞ք, իմ երեխային մահ են ցանկանում։ Տո լավ է․ 2018-ին ողջ մարդկանց դռներին դագաղներ եք դրել, էն, ինչ դուք եք արել իմ հանդեպ՝ իմ երեխային sms ուղարկելով, որ մայրդ մահացել է, դագաղը տարեք, մորգից վերցրեք։ Տիկի՛ն Գալյան, դուք չունեք ապրումակցում»,- ասաց նա։

Հասարակություն далее