▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ. Գեղամ Մանուկյան

Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ. Գեղամ Մանուկյանը` բանակից ազատելու նախագծերի մասին

«Արդեն երկու նախագիծ ունենք պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։ Մեկը վերաբերում է աշխարհի 50 լավագույն բուհերի շրջանավարտներին, մյուսով ՆԳՆ-ն առաջարկում է ազատել ոստիկանական և փրկարար ծառայության ընդունվածներին։ Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ»,– ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։


Նա մտահոգություն հայտնեց, որ նման տրամաբանությամբ հետագայում այլ ոլորտների ներկայացուցիչների համար ևս կարող են բացառություններ նախատեսվել։ Օրինակ` էկոնոմիկայի նախարարը կարող է գալ և ասել, որ Հայաստանում զբոսաշրջությունը խիստ զարգանում է, խոհարարների պակաս ունենք, եկեք, օրինակ, «Միշլեն» մրցանակ ստացածներին ազատենք պարտադիր զինվորական ծառայությունից... Մանրամասները` տեսանյութում

Հասարակություն далее