Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն Իլհամ Ալիևին ասել է, որ նրա հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում։
«Ասել եմ՝ պարոն նախագահ, երբ խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև դուք։ Լսեց ուղղակի, ասաց՝ բարի, չգիտեմ՝ ընդունե՞ց, թե՞ չընդունեց»։
Մինչ Սիմոնյանը պատասխանում էր լրագրողների հարցերին՝ այդ ընթացքում նրան զանգահարեց Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը. «Ի միջիայլոց, զանգում է, հեսա վերջացնեմ՝ կխոսեմ հետը»։


