▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղեկացված ենք, որ նախաձեռնության հեղինակը վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Տիկի՛ն Բաթոյան, դուք ներկայանում եք որպես նախագծի համահեղինակ, բայց իրականում մենք տեղեկացված ենք, որ այս նախագծի նախաձեռնության հեղինակը դուք չեք, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին՝ Աննա Հակոբյան անունով, և նա հայտարարել է, որ ինքն է այս նախաձեռնության հեղինակը։ Ուզում եմ անկեղծորեն ասեք, թե ով է այս նախագծի հեղինակը և այն ինչպես է հայտնվել ձեր ձեռքում, արդյոք որևէ մեկը ենթադրյալ ազդեցություն է օգտագործել ձեր նկատմամբ և ստիպել է այդ նախագիծը դնել շրջանառության մեջ՝ որպես պատգամավոր»,- ԱԺ-ում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, դիմելով նախագծի համահեղինակ և զեկուցող Զարուհի Բաթոյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Ձեզ հորդորում եմ հարգանքով արտահայտվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին։ Իսկ պատահեց մի բան, որ Էդգար Ղազարյան անունով անձը հայտնվեց ԱԺ-ում, ով չգիտի, որ ես տարիներ շարունակ զբաղվել եմ ընտանեկան բռնության հիմնահարցերով»,- պատասխանեց Բաթոյանը։

Հասարակություն more